Դատարանն ստացել է Արմեն Գրիգորյանի պաշտպանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
ԵԴ/0253/01/19 գործով նիստը վերսկսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում դատարանը պարզեց, որ պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին, որն ստացվել է 13.45-ի սահմաններում։
Դիմումի մեջ Սահակյանը հայտնել է, որ դեռևս շարունակում է ծանոթանալ քրեական գործի բազմահատոր նյութերին։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ նրան դեռևս չեն տրամադրվել դատավարության ընթացում կազմված նյութերը։ Բացի այդ, պաշտպանը հիշեցրել է հայտնի իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին և խնդրել է հետաձգել դատական նիստը։
Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Արմեն Գևորգյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ ընդմիջման ժամանակ պարզվել է նաև, որ Լուսինե Սահակյանն այդ դիմումն ավելի շուտ է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին։ Սակայն, իմանալով, որ դիմումը տեղ չի հասել, Սահակյանը խնդրել է տրամադրել մեկ այլ հասցե և այդ դիմումը նորից է ուղարկել։
Ինչ վերաբերում է պատճառաբանության երկրորդ մասին, ապա, Գևորգյանը նշեց, որ Լուսինե Սահակյանն արդեն երկու օր է օգնում է Ռուբեն Սահակյանի ընտանիքին։
Դատարանը հետաձգեց այսօրվա դատական նիստը մինչև հոկտեմբերի 26-ը։

