Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Ղազինյանը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանական խմբակցության պատգամնավորների հարցերին պատասխանելուց, ինչպես նաև իր եզրափակիչ ելույթից։
Քվեարկությամբ Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

