Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Պետական հիմնարկների փողերի մասին ինֆորմացիան որոշել են «փակել»

«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 5-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանում՝ հայտարարությունների ժամին, ուշագրավ վիճակագրություն հրապարակեց։ Պատգամավորն ուսումնասիրել է այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակը եւ հայտնաբերել, որ մեծաթիվ են պետական կառավարման մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ Որքան էլ զարմանալի է` 1000 խոշոր հարկատուների ցանկում 40-րդը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է։ 41-րդը Պետական եկամուտների կոմիտեն է, 79-րդը՝ Դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-րդը, ոստիկանության զորքերը՝ 158-րդը, Ճանապարհային ոստիկանությունը՝ 164-րդը։ Դատախազությունը 182-րդ հորիզոնականում է, ՊՊԾ-ն՝ 331։

«Կարեւոր բան. պետական կառավարման մարմինների վճարածը 95 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձեր եւ մեծ թվակազմ է վկայում։ Ազգային անվտանգության ծառայությունը վճարել է 2 միլիարդ դրամ եկամտահարկ։ Այսինքն՝ այդ մարմինը վճարել է մոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ»,- հաշվարկ էր արել Ա. Վարդանյանը։

Մինչեւ 2019թ.-ն Ազգային անվտանգության ծառայությունը չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020-ից սկսած։ «Փաստորեն, Ազգային անվտանգության ծառայությունը խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո։ Այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է՝ մյուս ուժային կառույցների հետ։ Պատվաբեր գործ չէ։ Եթե մյուս խոշորներն այս ցանկում հայտնվում են, եկամտահարկից բացի նաեւ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ վճարելու համախմբված ցուցանիշով, ապա պետական մարմիններն առաջատար ընկերություններից բարձր դիրքեր են զբաղեցնում միայն եկամտահարկով։ Այսինքն` ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ գումար է, քան, ասենք, Երեւանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին. ԱԱԾ-ն 40-րդ տեղում է, կոնյակի գործարանը՝ 60-րդ, VIVARO-ն՝ 279-րդ։ Ոստիկանությունը չի եղել 2020-ի ցանկում։ Ասել է` նրանց աշխատավարձը կտրուկ բարձրացել է վերջին պատերազմից հետո։ Այս երանելի ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը. պատվավոր 102-րդ տեղում է»։

Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթը եզրափակել էր՝ ընդգծելով, որ այս թվերը ցուցիչ են, բնութագրում են մեր տնտեսությունը, պետությունը․ «Թվային դաժան փաստ է՝ այդ մարդը պետական բյուջեի միջոցներն անխնա բաշխում է յուրայիններին, իր անձնական անվտանգությունն ապահովող մարմիններին։ Նախկինում, կարծեմ, այլ բան էր խոստանում»։

Իշխանությունը, ըստ ամենայնի, ծանր է տարել այս բացահայտումը, ամաչել են այս խայտառակ փաստի հանրայնացումից եւ կարճ ժամանակում միջոցներ են ձեռնարկել, որ այսուհետ նման փաստերը գաղտնի մնան։ Երեկ կառավարությունը հանդես է եկել «ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» նախագծով, որով առաջարկվում է սահմանել, որ «առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի եւ վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները»: Նախատեսվում է, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից։ «Խնդիրն այն է, որ տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում եւ հասանելի է բոլորին, իսկ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերն ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք»,- նշված է հիմնավորման մեջ»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>