Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել
18
Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Պատերազմ Արցախում
Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից. Աշոտ Երկաթի շնորհավորանքը ՔԿՀ-ից՝ որդուն Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am» Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի օգտին լրտեսության մեջ դատապարտված Կուրուշ Կիվանիին Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Մի քաղցր կոնֆետ տուր երեխային, ամեն ինչ կպատմի (տեսանյութ) Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան «Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել Էդիտա Գզոյանը կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը. «Հրապարակ» Նախկին թիվ 1 աներձագը հատուկ սեր ունի ավտոյի պետհամարանիշի հանդեպ. «Հրապարակ» Արաղչին Ադրբեջանին զգուշացրել է, որ վերջինս կվերածվի թիրախի, եթե իր տարածքը զիջի ԱՄՆ-ին կամ Իսրայելին Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ին գրված մի խմբագրական է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց կանգառը կարգելվի Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը. Սուրենյանց Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը

«Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում սկսեց իրականացնել ճանապարհաշինարարական երկու խոշոր նախագիծ, որոնց նպատակը Շուշի տանող մայրուղիների և ենթակառուցվածքների ստեղծումն է:

Ճանապարհներից առաջինը ադրբեջանական կողմի համար ունի նաև գաղափարաբանական իմաստ. պատահական չէ, որ այն կոչվել է «Հաղթանակի ճանապարհ», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, կրկնում է այն ճանապարհը, որը ադրբեջանական զորքը, հատուկ ջոկատայինները հարթել են Շուշին «ազատագրելու» համար: Ճանապարհին այս անվանումը տրվել է Իլհամ Ալիևի կողմից, իսկ հիմնարկեքը կատարվել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին: Այն լինելու է Բաքուն Շուշիին ուղիղ կապող նոր ճանապարհ, որը, ինչպես նշում է ադրբեջանական կողմը, շրջանցելու է ռուսական խաղաղապահների և հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքները (lenta.ru):

Համաձայն ադրբեջանական լրատվական կայքերի տարածած տեղեկատվության՝ «Հաղթանակի ճանապարհը» պետք է միավորի Ֆիզուլիի շրջանը Ֆիզուլի շրջկենտրոնով Շուշի քաղաքի հետ։ Նրա երկարությունը կազմելու է  101,5 կմ: Այն անցնելու է 20 բնակավայրով, այդ թվում՝ Տող, Մեծ Թաղեր, Ավետարանոց, Սղնախ, Քարին տակ բնակավայրերը, որոնց անվանումները ուղղակի հիշատակվում են ճանապարհի մասին լրատվական տեսանյութերում:

Այս ճանապարհի կառուցմանը զուգահեռ ադրբեջանական կողմը կատարում է նաև Ֆիզուլի-Շուշի մեկ այլ մեծ ճանապարհի շինարարություն, որը որոշ տեղերում խաչվելու է «Հաղթանակի ճանապարհին»: Առաջին ճանապարհն ունենալու է երթևեկելի երկու գոտի, իսկ երկրորդը՝ վեց գոտի: Ճանապարհների շինարարությունը կատարում են ադրբեջանական և թուրքական ճանապարհաշինարարական ընկերություններ, որոնցից ադրբեջանականները գործում են պետական մարմիններին առընթեր, իսկ թուրքականներն ունեն բարդ ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու մեծ փորձ: Այդպիսիններից են Azvirt,  «KOLİN» İnşaat Turizm San. և այլ կազմակերպությունները:

Ճանապարհաշինարարական այս երկու նախագծերը մեծ վտանգ են պարունակում Արցախի գրավյալ տարածքների հուշարձանների համար, քանի որ ադրբեջանական կողմը կատարում է ահռելի հողային և մասնավորապես շրջակա լանդշաֆտի, ռելիեֆի  փոփոխմանը միտված աշխատանքներ՝ ելնելով կառուցվելիք ճանապարհների նախագծերից: Մասնավորապես հատվում են մեծ թվով ծառեր, կատարվում են հարթեցման, լայնացման մեծածավալ աշխատանքներ, պայթեցումներ, քանդվում են ճանապարհին խոչընդոտ բոլոր շինությունները, կառույցները կամ էլ վտանգ է ստեղծվում դրանց համար: Այստեղ պետք է նշել, որ նման վտանգի տակ են բոլոր հուշարձանները, որոնց շուրջ կամ մոտ ադրբեջանական կողմը կատարում է ճանապարհաշինարարական կամ այլ բնույթի աշխատանքներ:

Նման կերպ վտնագված է Մոշխմհատ գյուղից ոչ հեռու գտնվող Թուխնակալ ապարանքը, Հեղինեի Քույր սրբատեղին, Մադաթաշեն գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին, գերեզմանատունը և Ավետարանոց գյուղի կամուրջը (Ավետարանոցի հին կամուրջ - Monument Watch)։ Մեծ թաղեր գյուղի մոտ՝ Իշխանագետ գետի վրա կառուցված  Տահիսի կամուրջը և այլն: Ավերվել է նաև Ազոխ գյուղի  հայրենական մեծ պատերազմում զոհվածների, ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրը։

Սղնախ գյուղի հատվածում կառուցվում են ստորգետնյա մեծ թունելներ: Ճանապարհա-շինարարական այդպիսի «խոչընդոտի» վերացման թարմ արդյունք է Սղնախ գյուղի գերեզմանոցի ավերումը։ Ոչնչացվել և հարթեցվել են  Մեծ Թաղեր գյուղի հյուսիս-արևմտյան մեծ գերեզմանատան և «Մակուն» Կամուրջի տարածքները։

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների առաջինը շահագործման կհանձնվի «Հաղթանակի ճանապարհը», դա տեղի կունենա աշնանը:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի  արձագանքը՝ սկզնազբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>