Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Ադրբեջանում կգտնվեի՞ն այսքան քաղաքական գործիչներ, ովքեր իշխանության գալու դիմաց Արցախը կճանաչեին Հայաստանի կազմում. Արսեն Ջուլֆալակյան
Իզուր չէ,որ ասում եմ, «տուն պահելով» քպ-ի հետ, աշխատում եք Հայաստանի թշնամու հետ․ Ջուլֆալակյան
Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան
«Դավաճանը հերթական ինքնախոստովանությունն է արել»․ Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում՝ UWW-ում, կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցած երկրների 663 մարզիկներից 397-ը քվեարկել են Ջուլֆալակյանի և ևս 6 ներկայացուցչի օգտին։
Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել նաև ըմբիշներ Օլիմպիական խաղերի չեմպիոններ Թամաշ Լորինցը, Յուի Սուսակին, Հասան Յազդանին, Բլեսինգ Օբորուդուդուն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Մաքսվել Լեմար Գարիտան և Օվկիանիայի առաջնության ոսկե մեդալակիր Ջեսիկա Լավերսը։