Հնդկաստանը ՀՀ-ին առաջարկել է Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես տրանսպորտային հանգույց
Դիտել նաև
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել
ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. Ի՞նչ են ուզում ցույց տալ
ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Նա նշեց, թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։
«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց», - ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը:

