Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարս տանող ճանապարհով
Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար
Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. ԱԳ նախարար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
«Դա բացառված է։ Բացի այդ, որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել։ Սաակաշվիլին ցանկացած երկիր կկարողանա մեկնել առնվազն 6 տարի հետո։ Այս իրողությունը նա պետք է գիտակցի։ Ինչ վերաբերում է նախագահի կողմից ներում շնորհելուն, ապա Սալոմե Զուրաբիշվիլին իր դիրքորոշումն արդեն հայտնել է՝ արտահանձնումը բացառված է, հարցը՝ փակված», — Սաակաշվիլիին Կիևին արտահանձնելու մասին հարցին ի պատասխան ասել է Ղարիբաշվիլին։
Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում՝ հոկտեմբերի 1-ին։ Վրաստանի երրորդ նախագահը 8-ամյա արտագաղթից հետո հայրենիք է վերադարձել՝ անօրինական կերպով հատելով երկրի սահմանը։