Փաշինյանն արդյունավետ է անվանել Պուտինի հետ բանակցությունները
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, բավական արդյունավետ են եղել։ Այս մասին «Թվիթթերի»-ի իր էջում գրել է Փաշինյանը։
«Այսօր (գրառումը կատարվել է երեքշաբթի լույս չորեքշաբթի - խմբ.) հանդիպել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպումը բավական արդյունավետ էր։ Քննարկել ենք ինչպես երկկողմ օրակարգային հարցերը, այնպես էլ տարածաշրջանում իրավիճակը։ Շարունակում ենք շփումները ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման համար», - նշել է նա։

