Դավիթ Տոնոյանը պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար. փաստաբանական խումբ
ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել` նշելով, որ Տոնոյանն իրենն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունելու, քանի որ նրան մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:
Ըստ հայտարարության` Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված ու անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:
«Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության բարի համբավի վերականգման համար»,– եզրափակել են փաստաբանները։

