Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

«Մենք խոսելու ենք այն մասին, ինչի մասին բոլորը լռում են». Ելենա Արշակյանը` նոր հեռուստանովելի մասին. Tert.am Life

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հունիսի 26-ից կմեկնարկի նոր հեռուստասերիալ` «Դեպի վայրէջք»։ Այն եթերում կլինի երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 22:00-ին: Սարգիս Գրիգորյանի և դստեր` Յանայի, Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Մերի Հակոբյանի, Վարդան Հովսեփյանի, Էվա Խաչատրյանի և այլ դերասանների մասնակցությամբ 25 մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։

Tert.am Life–ը եղել է սերիալի նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր մանրամասներ ֆիլմի մասին։ Հեռուստանովելի ռեժիսոր Ելենա Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս աշխատանքը շատ պատասխանատու էր իր համար։

«Անդրադառնում ենք շատ ցավոտ թեմայի, որի մասին շատերը լռում են։ Այն խնդիրը, որի մասին ֆիլմ ենք նկարահանում, իրականում կա մեր հասարակության մեջ, սակայն մենք ուժ չունենք ընդունելու, գուցե նաև ներելու։ Ֆիլմը նաև ներելու մասին է, որովհետև հաճախ մեր մեջ ուժ չենք գտնում հասկանալ, ընկալել, ներել»,– ասաց ռեժիսորը` հավելելով, որ ֆիլմի իրադարձությունները ծավալվում են թրաֆիքինգի շուրջ։

Ըստ նրա` ֆիլմը նկարահանելիս հաշվի են առել թրաֆիքինգի զոհ դարձած անձանց հոգեբանական վիճակը, հանդիպել և խոսել են թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ։ «Շատերը լռում են։ Ամաչում կամ վախենում են բարձրաձայնել խնդիրը։ Կարծում եմ` լռելով ոչնչի չենք հասնի։ Պետք է այդ մասին խոսել և հետևողական լինել, որ մեղավորները պատժվեն»,– նկատեց նա։

Հոգեբանական բարդ զարգացումներով նախագիծը Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակում է։ Ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշեց, որ Ucom–ը շարունակում է հետևողականորեն նպաստել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաարտադրանքի ստեղծմանը: «Այս անգամ մեր հեռուստատեսային ցանցի բաժանորդները «Դեպի վայրէջք» 25 մասանոց հոգեբանական դրամայի ակնդիրը կդառնան: Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ մեր գործընկերների կողմից ընտրված թեմաները հասարակական հնչեղություն ունեն և լայն շրջանակ են ընդգրկում՝ պատմականից ու սիթքոմից մինչև ռազմական ու հոգեբանական»,– ասաց նա։

Ելենան նշեց, որ նախագծի շրջանակում աշխատել է դերասանական հետաքրքիր կազմի հետ։ Ոմանց հետ աշխատելու տարիների փորձ է ունեցել, ոմանց հետ առաջին համագործակցությունն է։

Այս ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Էմմա Մանուկյանը։ Ելենան առանձնահատուկ վերաբերմունք ունի դերասանուհու հանդեպ և չի թաքցնում դա։ «Այս պահին նա իմ ֆավորիտ դերասանուհին է։ Հիացած եմ իր մարդկային տեսակով»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ Էմման ու Սարգիսն էլ են սիրային տեսարաններ ունեցել։

Ելենան առանձնացրեց Էմմայի հետ բարդ նկարահանումները, քանի որ նրան նկարահանել են օձի հետ։ «Գաղտնիք չէ , որ կենդանիների հետ դժվար է աշխատել, իսկ ֆիլմում օձը սողում է Էմմայի վրայով։ Դա ամենաբարդ տեսարաններից մեկն էր»,– ասաց նա։

Ֆիլմի հաջորդ բարդ դրվագները կապված էին Սարգիս Գրիգորյանի դստեր` փոքրիկ Յանայի մասնակցությամբ տեսարանների հետ։ Թեև նկարահանման հրապարակում բոլորը խոսում են, որ Յանան իրենց հիացրել և նույնիսկ հուզել է, Ելենան նկատեց, որ այդ ամենը հեշտ չի տրվել։ «Որպես ռեժիսոր` ինձ համար դժվար էր աշխատել երեխայի հետ, որովհետև Սարգիսը նկարահանման հրապարակում էր լինում, իսկ ես չեմ կարողանում աշխատել, երբ երեխայի ծնողները ներկա են։ Սարգսին համոզում էինք դուրս գալ, նա շատ ըմբռնումով էր մոտենում հարցին։ Յանան հրաշք, լուսավոր աղջիկ է։ Նրա հետ բարդ տեսարաններ են եղել։ Երեխայից մաքսիմում ազնվություն էր պահանջվում, որ այդ տեսարանները նկարահանեինք։ Չեմ թաքցնի, առաջին մի քանի օրերը հաջող չէին, սակայն հետո կարողացանք հասնել մեր ուզած արդյունքին։ Վերջին տեսարանների ժամանակ ամբողջ անձնակազմն արտասվել է։ Այդ նկարահանումները սթրեսային էին նաև մեզ համար, որովհետև դժվար է երեխային հասցնել այն վիճակին, որ արտասվի։ Երբ տեսարանը ստացվում էր, ասում էինք` ստոպ, բոլորով ծափահարում էինք Յանային, որ ոգևորվի»,– պատմեց ռեժիսորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>