Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ալիևն ունի այնքան գիտակցություն, որ ավելի չսրի Իրանի հետ հարաբերություններն ու չհանգեցնի ռազմական բախման. Էլիբեգովա

Առաջին հերթին կարելի է խոսել Իլհամ Ալիևի քաղաքական նոր ոճի ու իմիջի հաստատման մասին, որի միջոցով փորձում է տարածաշրջանային ավելի կարևոր խաղացողի դերակատարություն ստանձնել, հավասարը հավասարի պես խոսել տարածաշրջանային տերությունների հետ՝ Ռուսաստնի, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններում հավասար գործընկերոջ կարգավիճակում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող լարվածությանն ու Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հակաիրանական քայլերի հնարավոր պատճառներին:

Ադրբեջանագետի կարծիքով՝ ուժի ցուցադրումը կարելի է դիտարկել ինչպես այս, այնպես էլ ներքին լսարանի համար քարոզչական ազդակներ փոխանցելու տրամաբանության մեջ՝ ցույց տալու համար, թե Ադրբեջանն այսուհետ աշխարհաքաղաքական գործընթացներում այլ դիրք է զբաղեցնում, ինչը ներքին լսարանի աչքերում իր դիրքերը բարձր պահելու փորձ է:

«Այս պահի դրությամբ Ադրբեջանն Իրանի հետ փոխհարաբերություններում ռիսկ չի անում հատել կարմիր գիծը՝ ամեն բան դեռ մնում է պաշտոնական հայտարարությունների և քարոզչական պատերազմի տիրույթում: Սյունիքում իրանական բեռնատարներին կանգնեցնելը կարելի է գնահատել որպես հակաիրանակն քայլ ու սադրանք, բայց քաղաքական հանդիպումները, դեսպանների և այլ պաշտոնյաների մակարդակով շփումները ցույց են տալիս, որ ինչքան էլ Ադրբեջանը քարոզչական դաշտում փորձում է կոշտ դիրքերից հանդես գալ, կուլիսների ետևում, այնուամենայնիվ, փորձում է հարթել կոնֆլիկտը»,-նշեց ադրբեջանագետը:

Հարցին՝ որքանո՞վ է Թուրքիան հրահրում Ադրբեջանին գնալ հակաիրանական գործողությունների, Էլիբեգովան նկատում է՝ նույնիսկ եթե Թուրքիան ներգրավված է Ադրբեջանի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողությունների կազմակերպման մեջ, միևնույնն է՝ Ալիևը շատ լավ հասկանում է դրա ռիսկերը:

«Ալիևը լավ է հասկանում երկրի անվտանգության տեսանկյունից Իրանի հետ հարաբերություններում կարմիր գծերը հատելու հնարավոր հետևանքները և հասկանում է, որ դա կարող է իր երկրի տարածք տեղափոխվել: Կարծում եմ, որ ինչքան էլ Թուրքիան սադրի Ադրբեջանին դիմել նման քայլերի, Ալիևն ունի այդքան գիտակցություն, որ չսրի Իրանի հետ հարաբերություններն այն աստիճանի, որ բանը հասնի ռազմական բախման:

Եթե խոսում ենք Ադրբեջան-Իսրայել տնտեսական համագործակցության մասին, այո, իսրայելական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու Ադրբեջանի կողմից օկուպացված և Իրանի հետ սահմանակից արցախյան տարածքներում նախաձեռնվող նախագծերում, ինչը չի կարող Իրանին չանհանգստացնել: Եթե դիտարկում ենք Իրան-Ադրբեջան համագործակցությունը ռազմական ոլորտում, ապա բավական ակտիվ աշխատանք է տարվում՝ սկսած ԱԹՍ-ների արտադրությունից, վերջացրած՝ իսրայելական սպառազինության ձեռքբերմամբ, ինչն Իրանի համար նորություն չէ: Թեև պատերազմի ժամանակ Իսրայելը շեշտը դնում էր նրա վրա, որ Ադրբեջանին աջակցում են միայն հումանիտար հարցերում, բայց տեսանք՝ ինչպես էր Ադրբեջանն օգտագործում իսրայելական լոբբին և ինչպես էին Հայաստանի դեմ տարվող քարոզչական պատերազմում իսրայելական կառույցներն աջակցում ադրբեջանական կողմին: Բացի այդ, Ադրբեջանի ներսում հրեական համայնքն այդ փուլում բավական ակտիվ էր ռամզահայրենասիրական ոգին բարձրացնելու հարցում՝ այդ թվում հահայկական տրամադրություններ տարածելով: Ավելին, հետպատերազմական շրջանում Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հաճույքով մասնակցում է դիվանագիտական տուրերին, որոնք կազմակերպվում են դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ այդ թվում Շուշի՝ տեսակետներ արտահայտելով հարցի շուրջ: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում իսրայելական ներգրավվածությունն Իրանի համար նոր սպառնալիք է, պարզապես Իրանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ադրբեջանի սերտ կապերն Իսրայելի հետ իր համար ռիսկեր է պարունակում: Այդ կապերը նոր չեն, և Իրանը պարբերաբար է խոսում այդ մասին՝ հայտնելով իր դժգոհությունը»,-նկատեց ադրբեջանագետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>