Պեսկովը հայտնել է՝ ինչպես է Պուտինը նախատեսում անցկացնել ծննդյան օրը
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ը, աշխատանքային հանդիպումներ անցկացնել, իսկ երեկոյան տոնախմբության մասնակցել՝ մտերիմների և ընկերների շրջապատում: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Որքանով ինձ հայտնի է, նա աշխատանքային ծրագրեր ունի այդ օրվա համար՝ չնայած ծննդյան տարեդարձին, սակայն դուք գիտեք, որ նա հաճախակի է աշխատանքային միջոցառումներ անցկացնում: Սակայն ոչ ոք չի կասկածում, որ առնվազն երեկոյան նա հարազատների և մտերիմների հետ կնշի: Ամենից հաճախ այդպես է լինում»,- ասել է Պեսկովը:
Վերջինս հավելել է, որ այժմ նախագահն արդեն ինքնամեկուսացումից դուրս է եկել, այնպես որ դա չի ազդի տոնախմբության վրա:
Աղբյուր՝ Tert.am

