Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչը խորհուրդ է տվել Ալիեւին չափել վախի մակարդակը
Դիտել նաև
Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Խորհուրդ եմ տալիս հարեւան երկրի ղեկավարին՝ Ալիեւին, համապատասխան գործիքներ փնտրել եւ չափել վախի մակարդակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա նշել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած ակտիվություն Ալիեւին նյարդային խանգարման է հասցնում։
«Ալիեւը շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը իշխանություն իր եւ իր պետության համար։ Նա վախենում է, նա սարսափի մեջ է»,- ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Ալիեւը նորից հանդես էր եկել հայերի վերաբերյալ հայտարարություններով՝ սպառնալով «ջարդել գլուխները ոչ մեկին չնայելով»։

