Ալիևն այցելել է Ջրական, մասնակցել մի շարք օբյեկտների հիմնարկեքին, նոր զորամասի բացմանը
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջան, որտեղ մասնակցել է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի և Ջրականում Գանձակի (Գյանջա) ավտոմոբիլային գործարանի համատեղ սպասարկման կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
Բացի այդ, դրվել է «Արազի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկի, Ջրականի շրջանի կենտրոնական հիվանդանոցի, Մեխակավան քաղաքում դպրոցի շենքի և առաջին բազմաբնակարան բնակելի համալիրի հիմքը:
Ալիևը մասնակցել է նաև մի շարք օբյեկտների`«Ջաբրայիլ 100/35/10» ենթակայանի և Պետական սահմանային ծառայության զորամասի բացմանը:
Աղբյուրը՝ tert.am

