Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ»

«Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ». Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ» խորագրով հոդվածը, որտեղ անդրադառնում է հասարակության կեցվածքին:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Այն, ինչ կատարվեց մեր ժողովրդի և մեր պետության հետ, պատմական պատահականությա՞ն, թե՞ տրամաբանական զարգացման  հետևանք էր։ Սա հարց չէ անցյալի մասին, սա հարց է ապագայի մասին։ Մինչև այս հարցի պատասխանը մենք չհասկանանք, մենք ապահովագրված չենք լինի կրկնությունից։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ կատարվեց, որպեսզի կարողանանք մեզ ապագայում ապահովագրել նույնից։

Պատասխանը մեկ օրում չենք գտնելու։ Բայց սրա շուրջ պետք է խոսենք։

Առաջարկում եմ այդ խոսակցությունը սկսել ամենավերջից։ Պրոֆեսոր Չարչյանին բանտում պահելը ոչնչով չի տարբերվում թալիբների պատիժներից։ 21-րդ դարում ձեռք կտրելը, կանանց ճիպոտով ծեծելը ինչո՞վ է տարբերվում ոչ մի բանի համար հայտնի բժշկին առողջական լուրջ խնդիրներով անազատության մեջ պահելուց։

Աֆղանական հասարակությունը, ընդունված է մտածել, հանդուրժում է, քանի որ թերզարգացած է, բայց եկեք տեսնենք՝ հայկական հասարակությունն արդյո՞ք էապես տարբերվում է։ Ի պաշտպանություն Չարչյանի կա՞ հասարակական ընդվզում։

Աֆղանստանում քաղաքացիական հասարակություն չկա, իսկ կա՞ արդյոք Հայաստանում։

Աֆղանստանում պատժում են շարիաթի օրենքներով, Հայաստանում էլ իշխանական շարիաթ է։ Չարչյանը բանտում է որովհետև «այդպես են ուզում»։ Բայց որպեսզի մեկ հոգու ցանկությունը դառնա իրականություն, ներգրավվում են բազմաթիվ մարդիկ և ինստիտուտներ՝ քննիչ, դատախազ, դատավոր։ Սա է հիմնական պրոբլեմը։ Մեկ հոգին կգնա, կփոխվի, բայց իշխանական շարիաթը կմնա։ Այն տարբեր սրություններով գործել է միշտ։ Ինչո՞ւ տապալվեցին 2018-ի հարյուր հազարավոր մարդկանց սպասումները. որովհետև նոր իշխանությունը խնդիր էր դրել ոչ թե փոխել վատ համակարգերը, այլ՝ այդ վատ համակարգերը ծառայեցնել արդեն իրեն՝ սկսած դատաիրավական համակարգից մինչև պետական գնումներ։

Հնարավոր չէ պատկերացնել, որ թալիբների շատ ներկայացուցիչներ դեմ արհատայտվեն իրենց իշխանության վայրենություններին։ Բայց նույնքան անհնար է, փաստորեն, որ Հայաստանում իշխող խմբակցության անդամներ հրապարակայնորեն ասեն՝ Չարչյանի հետ կատարվողը անօրինական է, անմարդկային։ Չեն ասում և չեն ասի, նույնիսկ եթե նրանք կրթություն ստացել են արևմտյան բուհերում և սիրում են գովերգել արևմտյան արժեհամակարգը։

Անլեզու քաղաքացու/գործչի ավանդույթն ունի շատ հին պատմություն՝ թե´ իշխանության մեջ, թե´ ընդդիմադիր համակարգերում։ Այդ ավանդույթը գործել ու գործում է ստեղծագործական միություններում, կուսակցություներում, ֆեդերացիաներում, բուհական կյանքում՝ ամենուր, որտեղ պետք է լիներ հակառակը։

Եզակի բացառություններից է փաստաբանական համայնքը, որն այս պահին գուցե Հայաստանի ամենաառաջադեմ միավորն է։ Մենք ունենք խորքային խնդիրներ, որոնց մասին չէինք խոսում թե´ մինչև պատերազմը, թե´ դրանից հետո։

Այդ դեպքում եր՞բ ենք խոսելու, էլ ո՞ր աղետից հետո։

Հայաստանի այլասերման հիմքերից մեկը ֆեոդալականությունն է՝ անհատական և ինստիտուցիոնալ։ Մենք 21-րդ դարի դռները ազգովի  փակել ենք, չենք թողնում գա մեր երկիր։ Մենք ուզում ենք մնալ «ֆեոդալ-ֆիդայի ազգ», երբ հաջողությունը ազգային պրոգրեսիվ պետություններինն է։

Շարունակելի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>