Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Bayraktar-ների վերաբերյալ
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Ուկրաինայի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել հարվածային «Bayraktar» ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման և արդիականացման համատեղ ուսումնափորձարարական կենտրոնի կառուցման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այն ստորագրվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության և «Baykar» ընկերության միջև:
Փաստաթղթի համաձայն՝ կենտրոնը կառուցվելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող հողատարածքում՝ Վասիլևսկ կոչվող վայրում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների՝ ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը:

