Թուրքայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու են տարածաշրջանային հարցերը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նիստի օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակը, աֆղանների գաղթի դեմ ձեռնարկվելիք միջոցառումները, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում և Կիպրոսում ընթացող զարգացումներն են։
Նշվում է, որ քննարկվելու են նաև Իդլիբում ընթացող գործընթացների համատեքստում թուրքական զորքերի հետագա գործողությունները։
Նիստի ավարտին կտարածվի գրավոր հայտարարություն։

