Փաշինյանն ու Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել նրանք
Դիտել նաև
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը:

