Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Ադրբեջանցի քաղաքացիների խումբը փորձել է ներխուժել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի ԶՈՒ հսկողության ներքո գտնվող Քարվաճառի շրջան: Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդավրությունների համաձայն՝ նրանք փորձել են հայտնվել տարածքում, որն ամբողջովին ականազերծված չէ՝ շրջանցելով հսկիչ-անցագրային կետերը:
Հիքմեթ Շուքյուրովը, էլչին Ալիեւը, Նաթիգ Ջաբարովը, Քյամալեդին Գասիմովը, Սեյֆուլա Ջաբարովը, Զամին Գարաեւը, Ֆիրուզ Ախունդուվը, Նիյամեդին Սալախովը, Բախշեիշ Սամեդովը, Մուրադ Ալիեւը եւ Ռամիզ Ալիեւը բերման են ենթարկվել Քարվաճառի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից:

