«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր
Դիտել նաև
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
«Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը վիճարկեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեների ընթացքում թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում՝ փորձելով գտնել մեկ մեկու թույլ կողմերը, շեշտը դնելով իրենց ուժեղների վրա: Հանդիպման տեմպի վրա ազդում էր տեղատարափ անձրևը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր ստանդարտ դիրքը և առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն: Նաց թողած գնդակից հետո «Արարատ»-ը երբեմն սուր հակագրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը: Ի վերջո «Ալաշկերտ»-ը կարողացավ պահպանել նվազագույն առավելությունը և հաղթեց:
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի Սուպերգավաթակիր: