Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան «Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին
7
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում գտնվող դեսպանատներից շուտափույթ տարհանել դիվանագիտական անձնակազմերը Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Գեբելսի վկաները Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Պատերազմ Արցախում
Uեռшկան բռնnւթյшն ենթարկված անչափահաս քույրերը հետազոտվել են, uաhմռկեցnւցիչ փաստեր ունենք. Փաստաբան Ընտրությունները հայ ժողովրդի որոշումն են լինելու, ոչ թե Փարիզի, Մոսկվայի կամ Բրյուսելի․ Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում գտնվող դեսպանատներից շուտափույթ տարհանել դիվանագիտական անձնակազմերը Բուսաբանական այգում ռուս կնոջ մարմին է հայտնաբերվել՝ կախված վիճակում Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քաղաքացիների անկեղծ վրդովմունքը՝ Ռոբոտների գործարանի հարակից տարածքից (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ Ի՞նչ ուղղությամբ են գումարները մսխվում (տեսանյութ) Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է պատռի «Նիկոլ» անունով ստերի տոպրակը (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը Գեբելսի վկաները Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ավարտական քննությունների կազմակերպման ժամանակացույցը Իսկ ինչո՞ւ են պապանձվել երեխաների, կանանց իրավունքների մի ժամանակվա գերաղմկոտ պաշտպան դիրքավորվողները Արագածոտնում 20-ամյա երիտասարդը բեկnրային վնաuվածքներ է ստացել «Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար. փաստաբան Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով

Սանոսյանը նեղված է, որ 2018թ. ընտրություններում սատարել եմ «Իմ քայլ»-ին, բայց հրաժարվել եմ իրեն ձայն տալ. Հակոբ Ավետյան

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքում է ՏԿԱԵ նախարար Գնել Սանոսյանի՝ այսօր լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարությունը, թե ինքն Ավետյանին 2019 թ. զգուշացրել է, որ եթե որպես համայնքապետ  բնակիչների կուտակած պարտքերի պատճառով չխզի պայմանագրերը, կամ չդիմի ԴԱՀԿ, ինքն է դատվելու:

«Քանի որ իմ դեմ դատական գործընթացներ են սկսվել, հայտարարել եմ, որ ինձ ասել է, թե դատվելու եմ, որպեսզի հասկանալի լինի իրավիճակը: Ինձ այդ մասին Սանոսյանն ասել է այս տարվա հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների հետո՝ դրանից առաջ դատվելու թեմա չի եղել, նման խոսակցություն չի եղել: Մարզխորհրդի ամեն նիստում պարտքերի, հարկերի վերաբերյալ բոլոր համայնքապետերի հետ էլ խոսակցություն եղել է, եւ անձնապես իմ ու իմ համայնքի վրա շեշտը չի դրվել: Դատվել-չդատվելու հարցը միայն ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքին աջակցելու հետ կապ ունի, երբ ինքը պահանջեց ինձնից հրաժարական տալ, ես էլ մերժեցի՝ ասելով, որ ոչ մի հրաժարական էլ չեմ տա, ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ինքն էլ ասաց, որ այդ դեպքում ես դատվելու եմ, նման պայման առաջ քաշեց: Բայց չեմ ուզում դրա շուրջ կենտրոնանալ՝ իրենց տրամադրվածությունը պարզ երևում է, հստակ ասել եմ՝ քաղաքական միտումներ կան իրենց քայլերում: Կրկնում եմ՝ այդ բոլոր խոսակցություններն ի հայտ են եկել վերջին ընտրություններից հետո»,- հայտնեց Ավետյանը:

Անդրադառնալով Սանոսյանի այն հակափաստարկներին, թե Գեղամասար խոշորացված համայնքը հիմա էլ Վարդենիսի հետ միավորելու պատճառը խոշորացման արդյունավետությունն ու ծրագրի հաջողված լինելն է, Ավետյանը նկատեց՝ պարզապես փորձում են արդարանալ, թե, իբր, քաղաքական դրդապատճառ չկա:

«Դե որ այդքան լավ արդյունք է տվել խոշորացումը, թող հանգիստ թողնեն այդ համայնքին, շարունակաբար խոշորացման առաջացրած այդ հաջողությունները կավելանան: Բայց եթե ասում են, թե այդ պատճառով ավելի են ուզում խոշորացնել, ես էլ առաջարկում եմ, որ 3 շրջան՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, թող մեկ համայնք դարձնեն, թող ամբողջ մարզը միավորեն մեկ համայնք ստեղծեն, դե տեսնենք ՝ կտա՞ լավ արդյունք, իհարկե ոչ: Շրջանային մոդելի դեպքում, համոզված եմ, արդյունք չի տալու՝ մեր սահմանային գյուղերն անտեսվելու են, ինչպես նախորդ 30 տարում, դժվարություններ կառաջանան»,- նշեց համայնքապետը:

Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ավետյանին մի քանի անգամ է զգուշացրել ու հորդորել՝ կա՛մ իր բիզնեսով զբաղվի, կամ համայնքի խնդիրներով: Գեղամասարի համայնքապետն էլ արձագանքում է՝ կարտոֆիլի մշակման մասին է խոսքը, ինչը, ասում է, բիզնես էլ չի կարելի անվանել՝ այդ աշխատանքներով իր եղբայրն է ամբողջապես զբաղվում:

«Գնել Սանոսյանն իր բարի խորհուրդները թող իր մտերիմներին տա, ես նրա խորհրդի կարիքը չեմ զգում»,- նկատեց Ավետյանը:

Համայնքապետը նշեց, որ իրենց միջեւ երբեւէ բարիդրացիական զրույց չի եղել:

«Նա ինձնից նեղված է, որովհետեւ 2018 թ. ընտրությունների ժամանակ իր կողմից ճիշտ վերաբերմունք չէր եղել իմ համայնքի հանդեպ, անձամբ ինձ հետ, ես էլ նրան ուղիղ ասացի՝ պաշտպանելու եմ «Իմ քայլ»-ին, բայց քեզ ձայն չեմ տալու, իսկ նա մեծամասնականով էր առաջադրվել, ես պաշտպանել էի Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը: Այդ ժամանակվանից նրա մոտ նստվածք է տվել, նեղված է ինձնից: Նույնիսկ ես նրան մի օր ասել եմ՝ եթե անգամ անձնական խնդիրներ ունենք, չպետք է 18 գյուղ տուժի, դրանից հետո նա նույն կերպ է շարունակել: Եթե նա ուզում էր, որ համայնքներում բարեփոխումներ լինեն, թող քննարկեին մեզ հետ, ինչու՞ դա չեն արել, եթե բնակիչների փողոց փակելուց, ԱԺ-ում իմ ելույթից հետո քայլեր չեն ուզել ձեռնարկել, չեն արձագանքել, ի՞նչ է ստացվում՝ ավելի շատ է՞ համայնքի, բնակիչների, իմ ընտանիքի մասին մտածում»,- շեշտեց համայնքապետը:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>