Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները

Նախօրեին մամուլը գրեց, որ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային Ժողովը, այսինքն պետբյուջեն: Մասնավորապես, բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը:

Այս ցանկից յուրաքանչյուր պատգամավոր որպես աշխատավարձ, պետությունից ստանում է 661 հազար 400 դրամ աշխատավարձ, որպես գործուղումների ծախս՝ 250 000 դրամ, անցած ամսվա համար պետությունը նաև պարգևավճար է փոխանցել՝  381 420 դրամ, և պարզվում է, բնակվարձի համար էլ փոխհատուցում է վճարվում՝ 100 000-ական ՀՀ դրամ: Ստացվում է, որ ամսական այս պատգամավորները ստացան՝ մոտ 1 միլիոն 400 հազար դրամ։

Առաջարկում ենք ծանոթանալ իշխանական այս պատգամավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերին:

Այսպես, Վահե Ղալումյանը 2020 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ որպես սեփականություն ունի 4 հողամաս Տավուշի մարզում, երկու բեռնատար ավտոմեքենա, իսկ տարվա վերջում դրամական միջոցները կազմել են 326,036 ՀՀ դրամ:

ՔՊ մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2020 թվականի վերջում ունեցել է 2,031,618 ՀՀ դրամ:

Հովիկ Աղազարյանն ունի սեփական հողատարածք Արարատի մարզում, իսկ դրամական միջոցները կազմում են 4,000,000 ՀՀ դրամ:        

Կնյազ Հասանովն ունի բնակարան Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքում, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, իսկ դրամական միջոցները նշված չեն:

Մաթևոս Ասատրյանը ունի հինգ հողամաս, ավտոտնակ և նորակառույց տուն Արագածոտնի մարզում՝ Ապարան քաղաքում, բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց UAZ,  մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA մակնիշի, իսկ դրամական միջոցները տարվա ավարտին կազմել են 1,500,000 ՀՀ դրամ:

Արփի Դավոյանի դրամնական միջոցները կազմում են 2,832,817.00 ՀՀ դրամ:

Լիլիթ Ստեփանյանը հայտարարագրել է  500,000 ՀՀ դրամ:

Արեն Մկրտչյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MAZDA մակնիշի,  650,000 ՀՀ դրամ կանխիկ և 186,300 դրամ անկանխիկ միջոցներ: Արեն Մկրտչյանը նաև ավանդ ունի բանկում 2,000,000 դրամի չափով:

Սերգեյ Մովսիսյանն ունի երկու հողամաս Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ մակնիշի և 4,000,000 ՀՀ դրամ:

Նարեկ Ղահրամանյանն էլ ունի հողամաս Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց AUDI մակնիշի, 500,000 դրամ անկանխիկ և 3,000,000 կանխիկ դրամական միջոցներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ իմքայլականների վերջին որոշումով էլ պատգամավորին պատգամավորական ծախսերի համար հատկացվում է ամսական 250 հազար դրամ: Բացի այդ, ամեն ամիս տրամադրվում են բենզինի կտրոններ, ինչպես նաև պարգևավճարներ: Օրինակ օրեր առաջ Անկախության օրվա առթիվ տրամադրվել էր 381 420 դրամ պարգևավճար:

Ստացվում է, որ ժողովրդին ծառայելու համար իշխանության եկած պատգամավորներին, որոնցից շատերի դեպքում ԱԺ-ն առաջին աշխատատեղն էր, մոտավորապես 900 հազար դրամը ամսական չի բավարարում, նրանք դեռ ամսական 100 դրամ էլ վերցնում են բյուջեից բնակարանի վարձը վճարելու համար: Թե ինչքան է բարոյական՝ հետպատերազմական այս իրավիճակում, երբ հազարավոր ընտանիքներ անտուն են, կան բազմահազար վիրավորներ և սոցիալական խնդիրներ, վերցնել ամսական այդ գումարը, թողնենք ձեր դատողությանը:

 Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>