Նավալնիին բերման են ենթարկել նրա բնակարանի շքամուտքի մոտ (լուսանկար)
Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնին բերման է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է նրա կինը: Նա բերման է ենթարկվել տան շքամուտքի մոտ, որտեղ բնակարան է վարձում: Փոխանցում է «Life»-ը:
«Նա խնդրել է փոխանցել, որ պլանները չեն փոխվում: Տվերսկայա», - գրել է նրա կինը նկատի ունենալով ընդդիմադիր գործչի մտադրությունը կոռուպցիայի դեմ պայքարի բողոքի ցույցն անցկացնել ոչ թե մոսկովյան իշխանությունների կողմից արտոնված Սախարովի պողոտայում, այլ Տվերսկայա փողոցում, որտեղ այսօր տոնակատարություններ են անցկացվում Ռուսաստանի Օրվա կապակցությամբ:
Վաղ իրավապահները զգուշացրել էին, որ կարգելակեն ցանկացած սադրանք բողոքի ցույցի մասնակիցների կողմից:
Կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ցույցեր են տեղի ունեցել նաև ՌԴ այլ քաղաքներում: Հաղորդվում է բերման ենթարկված ցուցարարների մասին:
Zham.am

С Днём России! pic.twitter.com/CkfZXT6EKo
— Alexey Navalny (@navalny) 12 июня 2017 г.

