Ծնողները վաճառել են սեփական նորածին երեխային և սմարթֆոններ գնել (լուսանկար)
Չինաստանում երիտասարդ զույգը սոցիալական ցանցերի միջոցով վաճառել է երկու ամսական երեխային, իսկ ստացված գումարով սմարթֆոններ գնել:
Պատահարը տեղի է ունեցել մայիսին Գանչժոու քաղաքում, հաղորդում է «Daily Mail»-ը:
Երախային վաճառելու հայտարարության մեջ հայրը նշել է, որ նրանք շատ աղքատ են փոքրիկին մեծացնելու համար: 20-ամյա ծնողները որոշելեն երեխային վաճառել նրան, ով ամենաշատը կվճարի:
Համացանցի օգտատերերն անմիջապես կատարվածի մասին տեղեկացրել են ոստիկանությանը: Երբ ոստիկանները գտան երիտասարդ զույգին, պարզվեց, որ երեխան արդեն վաճառվել է 2800 դոլարով հարևանի գյուղի մի ընտանիքի: Ստացված գումարները երեխայի հայրը և մայրը հասցրել էին ծախսել նոր սմարթֆոնների, ուտելիքի ու հագուստի վրա:
Ոստիկանությունն արդյունքում հետ է վերցրել երեխային, իսկ նրա հորը բերման ենթարկել մարդ վաճառելու մեղադրանքով:
Zham.am

