Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Թշնամին ցանկանում է հայկական կողմից ստանալ հնարավոր բոլոր զիջումները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակին՝ 2023 թվականին ընդառաջ Անկարան սկսել է չափազանց ագրեսիվ և նվաճողական քաղաքականություն վարել։ Դրանով են պայմանավորված Անկարայի ձգտումները տարբեր ուղղություններով՝ Աֆրիկայից մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, իր ազդեցությունը տարածելու նպատակով։ Ու ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն հանգամանքը, որ թուրքական ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի հարցը։

Պարզից պարզ է, որ Հայաստանն ու Արցախը այն հիմնական խոչընդոտն են, որ թույլ չեն տալիս Թուրքիային իրականություն դարձնել իր պանթուրանական և նեոօսմանական երազանքները։ Ուստի Արցախի հարցում Թուրքիայի՝ չափազանց շատ «քիթը խցկելը» և Ադրբեջանի ագրեսիային ամեն կերպ սատարելը հիմնականում այս իրողությամբ է պայմանավորված։ Ու պատահական չէ, որ ներկայիս թուրքական ղեկավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում, որպեսզի Թուրքիան կարողանա խոր արմատներ գցել Հարավային Կովկասում։ Իմիջիայլոց, Էրդողանը չի էլ թաքցնում և բացեիբաց հայտարարում է թուրքական նպատակների մասին։

Դրա համար էլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե թուրքական կողմից դրական ազդակներ կան, Թուրքիայի նախագահը պատասխանեց նախապայմաններ առաջ քաշելով, որոնց գլխավոր ուղերձը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայ-թուրքական ներկայիս սահմանները ճանաչելն էր։ Սա՝ դեռ հրապարակային մասով, քանի որ բանակցային հարթակում թուրքական կողմը կարող է մեկը մյուսի հետևից նոր նախապայմաններ առաջ քաշել։

Բայց, ահա, Էրդողանի կողմից նախապայմանների ներկայացումից հետո հայկական կողմը չի հայտարարում, թե անընդունելի է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելը, այլ շատ տարօրինակ կերպով Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, թե Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և Հայաստանը պատրաստ է նման խոսակցության։ Տպավորություն է առաջանում, թե այսպիսով հայկական կողմն ընդառաջ է գնում թուրքական նախապայմաններին։ Չնայած արդեն զարմանալի չէ, և փորձը ցույց տվեց, որ այս իշխանություններից ամեն ինչ էլ կարելի է սպասել։

Նրանք պատրաստ են անգամ հանրությունից գաղտնի պայմանավորվածությունների մեջ մտնել ու մեր հայրենիքը նվիրել օտարին, միայն թե մնան իշխանության։ Իսկ եթե դեռ միամիտ մարդիկ կան, ովքեր կարծում են, թե մի քիչ էլ համբերեն, ու խաղաղություն է լինելու, ապա չարաչար սխալվում են, և ամենադժվար ժամանակները դեռ առջևում են։ Քանի դեռ հակառակորդը զգում է, որ առավելություն ունի, ցանկանում է հայկական կողմից քամել բոլոր զիջումները և ստանալ ամեն հնարավորն առանց բացառության։ Այս համատեքստում նաև պատահական չէր Լաչինում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։

Այդ զորավարժությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Ադրբեջանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից հրապարակային հայտարարություններ են հնչում, թե պետք է Լաչինի միջանցքը փակել ու դրանով Արցախի հարցը վերջնականապես լուծել։ Ուստի, այդ զորավարժությունն իր մեջ հստակ ուղերձ է պարունակում, որ թուրք-ադրբեջանական զորամիավորումները ցանկացած պահի ի վիճակի են փակել նաև Լաչինի միջանցքը։ Բաքուն անգամ ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել։ Իսկ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևը հայտարարում է, թե խաղաղապահների տեղակայման իրավական մեխանիզմների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Ըստ էության, Բաքուն ցանկանում է այս հարցով ռուսական կողմի հետ այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որ հայկական կողմը դուրս մնա դրանից, ու արձանագրվի, որ խաղաղապահները համապատասխան ժամկետից հետո (ադրբեջանցիներին մնա՝ ավելի շուտ) պետք է հեռանան։ Բաքվի՝ այսպիսի նպատակներով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն անընդհատ սադրանքների է դիմում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Արցախում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Սրանով Ադրբեջանը հասկացնում է, որ խաղաղապահների տեղակայման հետ ինքը չի համակերպվել և Արցախի բոլոր տարածքները համարում է իրենը։ Սակայն Բաքվին համապատասխան արձագանք տալու փոխարեն Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատում և սահմանագծում։ Իրոք զարմանալի է, թե ի՞նչ սահմանագծման մասին է խոսքը, երբ հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու չի հեռանում։

Դեռ ավելին, Ալիևը հայտարարում է, թե Զանգեզուրն ու Սևանն իրենց «պատմական հողերն» են, և իրավիճակի կարգավորման երկրորդ փուլում իրենք պատրաստվում են վերադառնալ այնտեղ։ Չենք կարծում, թե այս հայտարարությունները հենց այնպես են հնչում, իրականում պահպանվում է այն վտանգը, որ Գեղարքունիքում և Սյունիքում հակառակորդը կարող է շարունակել իր առաջխաղացումը։ Ստեղծված իրավիճակում միայն մի ելք կա՝ հակառակորդին ուղղակի խաղաղություն պարտադրել, այլապես երբեք խաղաղություն չենք ունենալու։

Իսկ դրա համար պետք է բարձրացնել հասարակության դիմադրողականությունը և ոգին, բայց դրա փոխարեն իշխանությունները պետությանը նոր խայտառակ ու արժանապատվությունից զրկող պարտության են տանում։ Իշխող թիմի ներկայացուցիչները այդպես էլ չեն գիտակցում պահի լրջությունը, նրանց ուշք ու միտքը միայն գունագեղ միջոցառումները, շոուներն ու սելֆիներն են։ Դրա համար էլ թշնամու մոտ պատկերացում է ստեղծվել, թե Հայաստանը հաշտվել է պարտության հետ, ուստի պետք է Հայաստանին ճնշել մինչև վերջ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>