Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն չի մասնակցի. Շաքե Իսայան
Դիտել նաև
Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում
Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ)
Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև
ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
Հոկտեմբերի 17-ին Հանրապետության 9 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։
«Կուսակցության քաղաքական խորհուրդը կայացրել է որոշում, ըստ որի բացառապես հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ԲՀԿ-ն չի մասնակցելու»,- ասաց Իսայանը, հավելելով, որ որեւէ թեկնածու չեն առաջադրելու, չեն սատարելու առաջադրված որեւէ թեկնածուի։
ԲՀԿ փոխնախագահի խոսքով այս որոշումը վերաբերում է միայն հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։

