«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
7
Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Հունիսի 10-ին Երևանում 3-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» փառատոնը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում, 3-րդ տարին անընդմեջ, կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագիրը կրող տոնածիսական ուտեստների փառատոնը: Այն տեղի կունենա հունիսի 10-ին` ժամը 17:00-21:00-ն, Թումանյանի անվան այգում, Կիևյան կամրջի հարևանությամբ:

Փառատոնի անցկացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը որոշ մանրամասներ են ներկայացրել միջոցառման մասին: Մասնավորապես նշվել է, որ «Համով-հոտով Երևան» փառատոնի նպատակը մեկ հարթակում երևանյան խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար մասնագետներին համախմբելն ու երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին ծանոթացնելն է: Փառատոնի մասնակից տաղավարները կմրցեն «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար» և «Ամենահամեղ տաղավար» հիմնական երեք անվանակարգերում: Առաջին անգամ փառատոնի շրջանակում կորոշվի նաև տարվա երևանյան ուտեստը, որն այս անգամ կընտրվի աղցաններից ու անվանակարգն էլ կկոչվի «Երևանյան աղցան»:

«Փառատոնային, իրադարձային զբոսաշրջությունը մեր ռազմավարական ճյուղերից է, որին մեծ ուշադրություն ենք հատկացնում: «Համով-հոտով Երևան» փառատոնն իր առանձնահատուկ տեղն ունի երևանյան զբոսաշրջային իրադարձությունների ցանկում: Այդ նպատակով Տուրիզմի բաժինը նախապես նաև տեղեկատվություն է տրամադրում զբոսաշրջային ընկերություններին, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտագործել փառատոնի ներուժը: Եվ հաշվի առնելով, որ «Համով-հոտով Երևանը» արդեն իսկ դարձել է սիրված ու սպասված փառատոներից մեկը, ակնկալում ենք, որ այս անգամ զբոսաշրջիկների մեծ հոսք կունենանք»,- նշել է Գևորգ Օրբելյանը:

Կարևորելով հայկական ավանդական խոհանոցի դերն ու նշանակությունը, Սեդրակ Մամուլյանն էլ նշել է. «Սա, թերևս, ամենակարևոր խոհարարական միջոցառումն է, որովհետև տոնածիսական կերակրատեսակները մեր ազգային խոհանոցի ակունքներն են: Դրանք այն կերակրատեսակներն են, որոնք տոնական օրերին դրվում են մեր սեղաններին, լինի դա ժողովրդական, թե եկեղեցական տոն: Այդ պատճառով աշխատել ենք առավելագույնս ներկայացնել նաև տոների ծիսակարգերը»:

Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի ընթացքում կազմակերպիչներին որպես կամավորներ կաջակցեն Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները, ովքեր տաղավարներում կպատմեն տոնածիսական ուտեստների և տոների մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>