Մայրաքաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի
Հունիսի 7-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1937 թ. ծնված Ա. Ք.-ի դին:
***
Հունիսի 7-ին, ժամը 13:06-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1961 թ. ծնված Ս. Մ.-ի դին:

