Ռուսաստանի կառավարության կայքում կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Ռուսաստանի կառավարության կայքում կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը:
Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգում Լեռնային Ղարաբաղը անվանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ռուսաստանի Դաշնության կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում կա Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրաման, որում, մասնավորապես, ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ ՊՆ ռազմական բնակելի զորանոցների բնակարանային ֆոնդի կազմակերպման և պահպանման ծառայությունների մատուցումը»», - գրել է նա:
Zham.am

