Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Դատարկ կենացները նպաստում են Արցախի կորստին․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Արցախի անկախության 30 ամյակը և պետականության կորստի մեկ ամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։ Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։

Դատարկախոսության և անգրագիտության պետական ռեսուրս մենք այլևս չունենք։

Շատ հավանական է, որ Արցախի անկախությունը սահմանափակվի 30 տարի + «մի քանի տասնյակ ամիս ժամկետով»։ Բայց նաև հնարավոր է, որ կարողանանք ստանալ 30 տարի + «երկար անվտանգ ժամանակ» նոր պատմական փուլ. Իսկ սա արդեն հնարավորություն է մի ինչ-որ պահի, ինչ-որ զարգացումների արդյունքում վերականգնել պետականությունը, մտնել անկախության 31-րդ տարին։

Բայց որպեսզի մենք կարողանանք Արցախում դա անել, պետք է մնացյալ հայկական աշխարհում տեղի ունենան որակական փոփոխություններ։ Հայաստանում պետք է սկսվեն որակական փոփոխություններ և դրանք որևէ կերպ չպետք է սահմանափակվեն պարզ իշխանափոխությամբ։ Դա մի օր կլինի ու կարող է պարզվել, որ ամենևին բավարար չէ՝ ավելի լուրջ պետություն ունենալու համար։

Հայաստանը և Արցախն այս պահին ապրում են իներցիայով։ Հենց այնպես՝ առանց նպատակ, առանց ծրագիր, առանց պատկերացումներ։

Եվ պետք է ունենալ խիզախությում և ընդունել, որ մենք պատկերացում չունենք Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ անորոշությունները Արցախի հարցում ուղիղ ազդում են Հայաստանի հեռանկարի վրա։

Այս պայմաններում չգիտես որտեղ քննարկես գաղափարներ, չգիտես որտեղ քննարկես ծրագրեր։ Իսկ դրանք կան։ Բայց երկրում մեծ հաշվով չկա իշխանություն. Կա մեկ մարդ, որի հետք քննարկելու բան չկա և կա մեկ մարդու համակարգ, որի հետ որևէ բան քննարկելը անիմաստ է։

 

Նույն վիճակը Արցախում է՝ չգիտես կա՞ մի ինքնուրույն մարդ, ում հետ կարող ես լուրջ հարցեր քննարկել։

Հայաստանյան ընդդիմության պարագայում վիճակն ամենևին բարվոք չէ։ Ընդդիմադիր ազդեցիկ, աշխատունակ կառույցների հասցեն և հեռախոսները ես այս պահին չգիտեմ։

Հետևաբար սա դառնում է շատ լուրջ խնդիր. Ձևավորել մի համակարգ, որտեղ կքննարկվեն ու կմշակվեն գաղափարներ, ծրագրեր։ Սա ենթադրելու է կոնկրետ աշխատանք ու չի ենթադրելու պաշտոնի, մանդատի, հանձաժողովի նախագահ-տեղակալի ամբիցիաներ։

Մեր կենացները սպառված են՝ «համահայկական միասնականության, Արցախի հազարմյա ապագայի, ինքնորոշման սրբազան իրավունքի» և այլնի մասին։ Մեզ հիմա լուրջ աշխատանք է պետք։

Ուզո՞ւմ ենք պահել Արցախ՝ ուրեմն պետք է ունենալ ավելի լուրջ վերանախավեր ու դառնալ ավելի լուրջ հասարակություն։

Ուզո՞ւմ ենք ունենալ Հայաստան՝ ուրեմն պետք է սկսել շատ ավելի լուրջ պետության կառուցումը։

Մենք թուրքական յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհը անցանք, այդ ճանապարհին կարողացանք պետություն ձեռք բերել, Արցախում պետականություն ձևավորել ու հետո ամեն ինչ փլուզել։

Ուրեմն յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհին մենք չենք արել ամենակարևոր հետևությունները, չենք զարգացել որպես պետություն ունեցող ժողովուրդ։

Երևի միայն Հայաստանում էր հնարավոր 26 տարվա բանակցային գործըթանցը մի օր սկսել «սեփական, նոր կետից», ու որևէ մեխանիզմ երկրում չաշխատեր աղետի բերող սխալների շարանը կանգնեցնելու համար։ Երևի միայն Հայաստանում էր հնարավոր, որ պատերազմից հաշված շաբաթներ առաջ, երբ պատերազմի որոշումը կայացված էր, երբ թուրքական բայրաքթարներն արդեն Ադրբեջանի անգարներում էին, երբ Թուրքիան վարձկանների ջոկատներ էր հավաքագրում, որ ուղարկի մեր դեմ կռվելու՝ Հայաստանի ընդդիմադիր հիմնական 10 կուսակցությունները այս ամենը թողած համատեղ հայտարարություն են տարածում Սևրի պայմանագրի մասին. «Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի պայմանագրի միջազգային անհրաժեշտությունը»,- ասվում էր այդ թղթում։

Այս լրջությամբ պետություն չի լինում։ Այդ օրերին միջազգային հանրությունը արդեն ուներ իր որոշումը աչք փակել վարձկանների, բայրաքթարների, մեր դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծության վրա։ Մենք չենք հասկանում քաղաքական խոսքի և քաղաքական մտքի արժեքը։

Մենք առ այսօր չենք հասկացել, որ ամենաողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա աշխարընկալման խնդիր է։ Եթե մենք չենք հասկացել, որ մեր սխալը պատերազմ թույլ տալու մեջ էր, ապա մեզ առաջիկայում շատ ավելի վատ համաձայնագրեր են սպասում։

Մենք երեկ դարձյալ կենացների հեղեղ շռայլեցինք Արցախի թեմայով։

Շատ քչերն ունեն խիզախություն ընդունելու, որ Արցախի ապագան խիստ անորոշ է։ Բայց դա շատ ավելի գործնական մոտեցում է, քան կենացը։ Դա ահազանգ է, որ խորքային և որակական փոփոխություններ են պետք՝ կառավարման որակի, դրվող խնդիրների, աշխատանքի տեմպի, պատկերացումների և շատ այլ հարցերում։ Արեցինք սա՝ Արցախը կունենա շատ որոշակի ու կայուն ապագա։ Չարեցինք՝ կենաց ասող էլ չի լինելու։ Իսկ հիմա արձանագրում ենք, որ պատերազմից մեկ տարի անց մենք չունենք ծրագրեր, պատկերացումներ և բազմաոլորտ ճանապարհային քարտեզ

Արցախի համար՝ մեկ տարվա, երեք տարվա և ավելի երկար կտրվածքով։ Մեր ամենամեծ թշնամին ստացվում է՝ մենք ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>