Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար։
Ռոբերտ Քոչարյան
02.09.2021թ.

