1915 թվականից ի վեր առաջին անգամ պատարագ է մատուցվել Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ Պոլսո հայոց պատրիարքի գլխավորությամբ. Տեսանյութ
Դիտել նաև
«Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան
Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու
ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին կոչ է անում հավատացյալներին գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում. Հակոբ Բադալյան
Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի «Ֆեյսբուքի» էջից։
Եկեղեցու վերանորոգման վերջին աշխատանքները մեկնարկել էին 2012 թվականին և տարբեր ուսումնասիրությունների, պետության հետ կապված հարցերի, ինչպես նաև ոչ բավարար բյուջեի պատճառով մինչ 2021 թ. չէին ավարտվել։ 2021 թ. եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և եկեղեցին 106 տարի անց պատարագով կրկին իր դռները բացել է հավատացյալների առաջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո եկեղեցին կծառայի նաև որպես մշակույթի կենտրոն։