Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին

Մեր շինարարության իրական թվերը

«168 ժամ»-ը գրում է․ Այն, որ մեր իշխանությունների ծրագրերն ահագին կտրված են իրականությունից՝ նորություն չէ: Հատկապես՝ տնտեսական ծրագրերը: Մի քանի ամիս է՝ մեզ օրնիբուն համոզում են, որ տնտեսությունն աճում է երկնիշ ցուցանիշներով: Իսկ ներդրողները սահմանի բերանին (կամ՝ Էկոնոմիկայի նախարարության դռանը) հերթ են կանգնած՝ ներդնելու իրենց հնարավորությունը բաց չթողնելու համար:

Բայց տնտեսական ամեն հաշվետվության հրապարակում, մեղմ ասած, չի հաստատում այդ լուսավոր պատկերը: Հիմա մեր տնտեսության համար ամենադրական (ու՝ ամենաիրատեսական) գործընթացը, թերևս, տնտեսության վերականգնումն է: Համավարակի ու կառավարիչների անփորձության հետևանքներն իսկապես խորն են: Պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին յոթ ամիսների համար արձանագրել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,2 տոկոսանոց աճ:

Բավարա՞ր է դա, թե՞ ոչ, գիտեն միայն ՏԱՑ-ի երկրպագուները: Հենց նրանք են հեռուստախցիկ տեսնելիս հայտարարում, որ Հայաստանը շինհրապարակ է դարձել (հարևանցիորեն արձանագրենք, որ մի քանի տարի առաջվա կանաչները կհամաձայնեին, որ երկրում օդի փոշոտման ցուցանիշը համադրելի է շինհրապարակի փոշու տվյալների հետ: Հատկապես՝ քամոտ օրերին):

Արձանագրենք ու վերադառնանք շինարարության մասին պաշտոնական թվերին:

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աճել է 8.8 տոկոսով: «Իսկ ի՞նչ ցուցանիշ ուներ շինարարությունն անցած տարի՝ նախանցած տարվա հետ համեմատ» հարցի պատասխանը երկնիշ է:

2020թ․ հունվար-հուլիսին շինարարությունը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել էր 22.6 տոկոսով: Նույնիսկ դիմացինի թվաբանության տարրական գիտելիքների պարագային ոչ ոք չի հանդգնի պնդել, որ 22.6 տոկոսանոց անկումից հետո արձանագրվող 8.8 տոկոսանոց աճը բավարար է 2019-ին ունեցած ցուցանիշին հասնելու համար: Ասել է թե՝ զուտ շինարարության ոլորտում մենք առայժմ վերականգնման խնդիր ունենք:

Վիճակագրությունը տոկոսներով համադրելու համար շինարարության ծավալը հաշվարկում է նաև չոր փողով՝ դրամով: Ուստի նախ՝ ծանոթանանք պաշտոնական թվերին: 2019թ․ հունվար-հուլիսին մեր երկրում կատարված շինարարության ծավալը կազմել է 166 մլրդ 784.2 մլն դրամ գումար: 2020թ․ լոքդաունի պարագային մեր իշխանությունները նույնիսկ բաց շինհրապարակներում ու տարածքներում էին շինարարական աշխատանքներն արգելել (և հենց դրանով է բացատրվում 22.6 տոկոսանոց անկումը):

2020-ի առաջին յոթ ամիսներին կատարվել էր 137 մլրդ 567,7 մլն դրամի շինարարություն: Այս տարվա թիվը, իհարկե, մեծ է նախորդ տարվանինից, բայց փոքր է նախանցած տարվա ցուցանիշից: Այս տարվա հունվար-հուլիսին կատարվել է 160 մլրդ 599.8 մլն դրամի շինարարություն: Այսինքն՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք շինարարության ոլորտի ապրանքների գնաճը, ապա միևնույն է՝ այս տարի ուղիղ 6 մլրդ 184.4 մլն դրամի պակաս շինարարություն է կատարվել՝ նախանցած տարվա համեմատ:

Այսինքն՝ հորինելու հակում ունեցող ցանկացած մարդ ուղիղ երկու տարի առաջ կարող էր մեր երկիրը շինհրապարակ պատկերացնել: Հիմա արդեն ուշ է: Հատկապես, որ արդեն հրապարակվել է՝ 2020թ․ շինարարության գների ինդեքսը մեր երկրում 8.7 տոկոս էր: Իսկ շինմոնտաժային աշխատանքների գների ինդեքսը թվերի հակառակ հերթականություն ուներ՝ 7.8 տոկոս:

Հեգնա՞նք է սա, թե՞ պատահականություն՝ դժվար է ասել: Ես հակված եմ վստահել պաշտոնական թվերին: Չնայած, որ այս տարի շինարարական որևէ աշխատանք կատարած մարդ դժվար թե հավատա, որ շինանյութի գնաճն այդքան փոքր (փոքր ու միանիշ) թվերով կարելի է արտահայտել:

Բայց գնաճի ներառմամբ շինարարական աշխատանքների իրական ծավալի կրճատման չափի հաշվարկը արդեն երկու անհայտով հավասարում է: Իսկ դա պիտի որ տարրական թվաբանության մակարդակում անհնար դարձնի հաշվարկը: Հավանաբար: Եթե սխալվում եմ, փորձեք ինքներդ բացատրել սա մարդկանց, ովքեր նախընտրում են երազել նույնիսկ տարրական թվաբանության մակարդակում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>