Երեւանի ավագանին կընտրի հանձնաժողովների նախագահներ
«Հրապարակ»-ը գրում է. «Երեւանի ավագանին հունիսի 9-ին կընտրի հանձնաժողովների նախագահներ, ավագանու 4 հանձնաժողովներից երեքը կնախագահեն ՀՀԿ ներկայացուցիչները, իսկ մեկը կանցնի ընդդիմադիր «Ելք»-ին։ ՀՀԿ ավագանիում կարծում են, որ հնարավոր է պահպանեն նախորդ կազմը։ Իսկ «Ելք»-ը պատրաստվում է ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարի համար։ Փոխքաղաքապետերի, թաղապետերի հարցին կանդրադառնան Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից՝ հունիսի 12-ից հետո»:

