Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները քաղաքապետարանի մոտ են (ուղիղ)

Քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն են իրականացնում Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները։ Նրանց խոսքով՝ քաղաքապետարանը 10 հարկանի շենքի կառուցման ապօրինի շինթույլտվություն է տվել, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։ Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները բազմիցս ահազանգել են Երևանի քաղաքապետարան, դիմում բողոքներ են ներկայացրել, բայց ապարդյուն։
Շենքի բնակիչները դիմել են նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանը, որի ներկայացուցիչներն այժմ բողոքի գործողության վայրում են։