Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները
Դիտել նաև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Դանիել Իոաննիսյանը, Տեր Արամն ու ադրբեջանցի Փաշազադեն հանդես են գալիս մեկ միասնական դիրքորոշմամբ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքը:
«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,-նշվում է ՌԴ կառավարության կայքում:

