Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Հայերը բարբարոս են և անմեղսունակ, իսկ ադրբեջանցիները հումանի՞ստ (տեսանյութ)

Վերջերս Հայաստանում և Ադրբեջանում անցկացվեց սոցիալական էքսպերիմենտ, որտեղ փորձ էր արվում պարզել հասարակությունների տրամադրվածությունը և թշնամության աստիճանը միմյանց դեմ: Նման սոցիալական էքսպերիմենտները շատ են լինում և հիմնականում պատվիրատուն միջազգային կառույցներն են, որոնք փորձում են օբյեկտիվ պատկերացում կազմել, թե ինչ աստիճանի է թշնամանքը երկու երկրներում: Այդ էքսպերիմենտը կատարողները հայեր են և ադրբեջանցիներ: Հայաստանում, բնականաբար, հարցումներն անցկացնում են հայերը, Ադրբեջանում՝ ադրբեջանցիները: Ինչը՝ հասկանալի է:
Սակայն այստեղ մեզ մեկ այլ հարց է մտահոգում: Հայ լրագրողը, ով անցկացրել էր այդ հարցումը, իր գլխավոր նպատակն էպատաժային հարցում անցկացնելն էր, այլ ոչ թե օբյեկտիվ պատկերացում ստանալը: Մինչդեռ ադրբեջանցի հեռուստալրագրողը փորձել էր ոչ միայն օբյեկտիվ պատկերացում կազմել, այլև միաժամանակ փորձում էր ցույց տալ ադրբեջանական հասարակության առավելությունը հայ հասարակության նկատմամբ և դա նրան լիովին հաջողվեց:

Մենք կներկայացնենք այս երկու հարցումները, իսկ հետևությունը կանեք դուք:

Հայ հեռուստալրագրողն ինքն իրեն գովազդելու համար, և էպատաժային արդյունք ստանալու համար թքած ուներ հայ հասարակության, Հայաստանի պետական շահերի վրա: Դատեք ինքներդ: Նա հետևյալ հարցադրումն է անում՝ պատրաստ է արդյոք շարքային ՀՀ քաղաքացին ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վիրտուալ հնարավորություն կտա Հայաստանի նախագահին որոշում կայացնել հրթիռային հարված հասցնել Ադրբեջանին: Եւ, այսպես կոչված, հայ լրագրողն այնպիսի հարցադրմամբ է հանդես գալիս, որ հարցվողների 99 տոկոսը կողմ են այդպիսի հարձակմանը: Մինչդեռ Ադրբեջանցի հեռուստալրագրողը ոչ թե անմեղսունակ հարցադրումով է հանդես գալիս, այլ չափազանց ռացիոնալ հարցադրում է անում՝ որ տարբերակին է պատրաստ ադրբեջանցի քաղաքացին՝ ազատագրել «իրենց տարածքները», հրթիռային հարված հասցնել Հայաստանին, թե բուն ռազմաճակատում հաղթանակ տանել:

Բնականաբար, ադրբեջանցիների մեծ մասը երկրորդ տարբերակն է նախընտրում, նշելով, որ հրթիռային հարվածները հումանիստական բնույթ չունեն: Այս հարցումների արդյունքում հայերը նմանվում են անմեղսունակ և բարբարոսական հակումներ ունեցող ժողովրդի: Մինչդեռ ադրբեջանցիները հասուն, հումանիստական նկրտումներով և միաժամանակ իրենց պետությունը սիրող ժողովրդի: Անշուշտ այս պատկերը հեռու է իրականությունից, սակայն այսպիսի պատկեր կարող է ստանալ չեզոք ընթերցողը՝ ամերիկացին, եվրոպացին, ռուսը և այլն, որովհետ ադրբեջանցի լրագրողն իր երկրի իսկական քաղաքացին է, ով փորձում է դրական իմիջով ներկայացնել սեփական ժողովրդին, իսկ հայ լրագրողն իրեն պահում է սովորական լակոտի պես,  որը թքած ունի սեփական ժողովրդի և պետության իմիջի վրա: Այդ լրագրողին հետաքրքիր է միմիայն իր անձնական իմիջը և իր անմեղսունակ ռեպորտաժի հնարավորինս լայն արձագանքը:

Այս երևույթը ցույց է տալիս, թե ինչ ցածր աստիճանի է պետական գիտակցությունը հայ հասարակության մեջ ի համեմատ հարևան երկրի: Շատերը կասեն, որ սրանք մանր հարցեր են և, մեծ հաշվով, չեն ազդում երկրի իմիջի վրա, բայց այդ շատերը չարաչար սխալվում են, քանզի երկրի իմիջը ձևավորվում է այսպիսի մանր խնդիրներից, երբ այդ մանր խնդիրների քանակը մեծանում է այն ստանում է որակ: Բայց այստեղ մեղավոր է ոչ միայն հայկական ծագում ունեցող այդ հեռուստալակոտը, այլև այսօրվա պետական վերնախավը, որոնց բացի սեփական փողերից և ներիշխանական ինտրիգներից, այլևս ոչինչ չի հետաքրքրում:

Այնպես չէ, որ Ադրբեջանը կոռումպացված երկիր չէ, դեռ ավելին այդ երկրում կոռուպցիայի աստիճանը հասնում է աստղաբաշխական թվերի ու մասշտաբների, որի համեմատ Հայաստանը կարող է եվրոպական երկրի համբավ ունենալ: Խնդիրը նրանում է, որ ադրբեջանական պետական քաղաքական վերնախավը, լինելով կոռումպացված, այնուամենայնիվ կրում է պետականության գաղափարը: Ճիշտ է, այդ պետականությունը պրիմիտիվ, արևելյան, խանական տիպի է, բայց կա: Հայաստանում պետականության գաղափարը բացակայում է հասարակության գրեթե բոլոր շերտերում: Այն պարզապես գոյություն չունի: Եւ հենց դրա պատճառով էլ նմանատիպ հայ լրագրողները դառնում են «քաղաքական ապուշի» դեր են կատարում և իրենց ռեպորտաժներով պարզապես վիրավորում ու նսեմացնում են սեփական ժողովրդին: Ներկայացնելով հայ ժողովրդին որպես բարբարոս, անմեղսունակ և ֆաշիստական հակումներ ունեցող, որովհետև այդ լակոտները ոչ մի պետական գիտակցության դաստիարակություն չեն ստացել ոչ իրենց ընտանիքում, ոչ հասարակության, ոչ էլ պետության կողմից, սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>