Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող

Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում

Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 10:00-ին։

Խոսքն իրավաբանական համայնքի շրջանակներում հայտնի, այսպես կոչված, կալանք տվող դատավորների ընտրության մասին է:

Հիշեցնենք, որ սա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առկա նոր իրողություն է, և սա, ըստ մասնագետների, արվել է հատկապես քաղաքական հնչեղության գործերով ցանկալի որոշումներ ստանալու համար, քանի որ գաղտնիք չէ, որ դատական համակարգը հիմնականում անկախություն է դրսևորում ու չի դակում նախաքննական մարմնի կողմից մասնավորապես հնչեղ գործերով բերված կալանքի միջնորդությունները:

Իսկ նորանշանակ դատավորները ենթադրաբար կլինեն կանխատեսելի ու կկայացնեն ցանկալի որոշումներ:

Այստեղ տեղին է հիշել, որ Սյունիքի համայնքապետերի գործերով նրանց կալանքի դեմ պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները չմակագրվեցին այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ-ն «ռեյդ» կատարեց Վերաքննիչ քրեական դատարան ու առգրավեց բողոքները դատավորներին մակագրող համակարգիչը, և դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանի քրեական պալատի նորանշանակ նախագահ Տիգրան Սահակյանն անցավ նրանց գործերն իրենց համար ցանկալի դատավորներին ձեռագիր կերպով մակագրելու՝ արատավոր պրակտիկային:

Եվ այսպես, հիշյալ մրցույթը կայանալու է օգոստոսի 7-ին, իսկ մինչ այդ, 168.am-ի տեղեկություններով՝ հայտնի են այն 6 դատավորների անունները, որոնք «կհաղթեն» այդ մրցույթի արդյունքում։

Մեր տեղեկություններով՝ այդ դատավորներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արմաղանյանի որդին է՝ Դավիթ Արմաղանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման: Բնական ու հասկանալի է իշխանությունների ցանկությունը՝ այս երիտասարդին տեսնելու որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավոր:

Հաջորդը, ըստ մեզ հասած լուրերի, կլինի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակված Տիգրան Սահակյանի որդին, այժմ քննիչ Վազգեն Սահակյանը:

Վերջինիս, ըստ էության, վարձահատույց են լինում այս կերպ, քանի որ Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նստած Տիգրան Սահակյանը ԲԴԽ նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի բարձր հովանու ներքո հայտնի, հնչեղություն ունեցող գործերով բողոքների քննությունը ձեռքով, օրենքի կոպտագույն խախտմամբ, հեշտությամբ, առանց քննարկելու կամ տրտնջալու՝ մակագրում է վերահսկելի դատավորների: Իսկ նման հնազանդությունը, թերևս, պետք է գնահատվի:

Ի դեպ, շատ հետաքրքիր է, թե ինչու է արձակուրդից հետ կանչվել նույն Մհեր Արմաղանյանը, երբ Վերաքննիչում քննվելու են Սյունիքի համայնքապետերի առնչությամբ բողոքները:

Առավել հետաքրքիր է, թե ինչու է խիստ անտրամադիր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Ինչևէ, մեզ ասացին, որ «կալանք տվող» դատավորներից 3-րդը կլինի Աջափնյակի դատախազներից։ Նա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի որդին է` Միքայել Գրիգորյանը։ Սա այն Արթուր Մկրտչյանն է, ով հայտնի ֆեյք Գագիկ Սողոմոնյանի գործով դատավորին պարտադրում էր կալանավորել ձերբակալվածներից մեկին։ Ու դա անում էր հայտնի ռեստորանում, բարձր գոռալով, այցելուների աչքի առաջ։

Ընթերցողին գուցե հոր և որդու ազգանունների տարբերությունը շփոթության մեջ գցի, բայց դա ուրիշ պատմություն է, զուտ հաջող գործարքի բաղադրիչ մաս։

Ի դեպ, երբ երեկ ասուլիս էր տալիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը, նրան հարց տրվեց կոնկրետ Տիգրան Սահակյանի որդու մասով. Վերջինս, բնականաբար հերքեց, որ, ըստ էության, մրցույթը ձևական է լինելու, և վաղուց ամեն ինչ որոշված է արդեն։

Իսկ թե իրականում ովքեր կլինեն, այդպես կոչված, կալանք տվող դատավորները, կիմանանք օրեր անց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>