«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
6
Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե»

Գենդերային անհավասարությունը գյուղական համայնքներում. ՄԱԿ-ի զեկույց

Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում՝ ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մի շարք կարևոր հետևանքներ ունի գյուղական ապրելակերպի և բարեկեցության վրա։

Հայաստանը նախևառաջ գյուղատնտեսական երկիր է, և գյուղատնտեսությունը, ներառյալ վերամշակման գործարանները, հանդիսանում են տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ Կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ նրանք մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հրապարակած զեկույցը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող գենդերային անհավասարության դեպքերը, նրանց պատճառները և ազդեցությունը գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման, պարենային անվտանգության և սննուցման վրա։ Հաշվետվությունն ուսումնասիրում է առկա իրավիճակը և առաջարկում լուծումներ այն ոլորտներում, որտեղ ՊԳԿ-ն անդամ երկրներում տրամադրում է աջակցություն։

Հայաստանում կանայք միջինում վաստակում են ավելի քիչ, քան տղամարդկանց 66 տոկոսը և չգրանցված աշխատող լինելու պատճառով չեն օգտվում սոցիալական ապահովության փաթեթներից։ Կնոջ դերի և պարտականությունների մասին առկա կարծրատիպերը խոչընդոտում են նրանց օգտվել իրենց իրավունքներից։ Շատ դեպքերում, օրինակ հողակտորը ձևակերպված չէ իրենց անունով, ինչի արդյունքում նրանք հավասար իրավունքներ չունեն հողակտորի և այլ ռեսուրսների նկատմամբ, ինպիսիք են, օրինակ՝ վարկը, սարքավորումները։ Արդյունքում նրանց տնտեսական հնարավորությունները սահմանափակ են դառնում։

Ըստ զեկույցի՝ փորձագետները համաձայն են, որ Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման համար անհրաժեշտ է ընդունել համապարփակ քաղաքական որոշումներ մի շարք ուղղություններով՝ բավարար ուշադրություն դարձնելով գենդերային անհավասարությանը և գյուղական կանանց հզորացմանը։

1994թ․ին Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան» (CEDAW), որի 14-րդ հոդվածն ուղղակիորեն և բացառապես անդրադառնում է գյուղական կանանց։ Կոնվենցիան վավերացնելով՝ երկրները պարտավորվում են ձեռք առնել համապատասխան միջոցներ՝ ապահովելու գյուղական կանանց մասնակցությունը գյուղատնտեսության զարգացմանը։

Այս միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխանելու և կայուն զարգացման ոլորտում վերջերս ստանձնած պարտավորությունները կատարելու համար՝ Հայաստանը ներկայացրել է կոնվենցիայի կիրառման մի շարք ազգային մեխանիզմներ և ընդունել է գնեդերային հավասարությունը խրախուսող օրենքներ և կանոնակարգեր։

«Սակայն գենդերային անհավասարությունը դեռևս «սոցիալապես ընդունելի և հանդուրժելի է,» հատկապես գյուղական վայրերում»,- նշում է ՀՀ Կառավարության Սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը։ «Գյուղական կանայք օրական վեց ժամ անցկացնում են իրենց կենցաղային պարտականությունների վրա, ինչը շատ ավելին է, քան ծախսում են քաղաքում բնակվող կանայք և կրկնակի անգամ ավելի շատ, քան ծախսում են գյուղում ապրող տղամարդիկ, սակայն այս աշխատանքը տեսանելի և գնահատված չէ իրենց համայնքում կամ հասարակության կողմից։»

Ջինա Սարգիսովան, ով հանդիսանում է այս զեկույցի հեղինակներից մեկը, նշում է, որ այս հաշվետվությունը «թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ ուսումնասիրել ենք արդեն առկա տվյալները և միավորել դաշտային ուսումնասիրության և հարցազրույցների ընթացքում հավաքագրված առաջնային տեղեկատվության հետ»։

Զեկույցը ներառում է եզրակացություններ և ծրագրերի պլանավորման և մշակման վերաբերյալ առաջարկություններ, որոնք օգտակար կլինեն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմիններին։ Զեկույցը հասանելի է առցանց անգլերեն և հայերեն լեզուներով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>