Իրաքի հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Նեչիրվան Բարզանիի հետ
Դիտել նաև
«Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան
Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու
ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին կոչ է անում հավատացյալներին գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում. Հակոբ Բադալյան
Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունում և Իրաքում քրիստոնյաների, մասնավորապես հայ համայնքի խնդիրները, ինչպես նաև եկեղեցիների և վանքերի իրավունքների պաշտպանությանը, Իրաքում քաղաքական գործընթացներին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր:
Իրաքի հայոց թեմի առաջնորդը Բարզանիին մանրամասներ է ներկայացրել հայաշատ բնակչություն ունեցող Զահո կատարած իր այցի մասին: Վերջինս բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանում տիրող հանդուրժողականության, խաղաղության և համակեցության մշակույթը: