Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

«Բա ո՞նց խուճապ չի լինի․ ադրբեջանցիներից 300-400 մետր հեռավորության վրա ապրողը չի՞ անհանգստանա»․ Վերին Շորժայի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն եղել, մարդիկ իրենց առօյա աշխատանքով են զբաղված։

«Հիմա խոտ ենք հնձում, հիմնականում մեր տարածքի արոտավայրերն են ադրբեջանցիների մոտ, խոտհարքներն էլ են շատ մոտ, բայց գնում ենք, ի՞նչ անենք, ճարներս ի՞նչ է»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեռ հուլիսի 7-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման գործընթացի շուրջ համատեղ պրոցես է գնում։

«Ռուսական կողմի գործընկերները, զինվորականները, նրանց մի մասը նաև արդեն մարզում են, և որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,-ասել էր Սանոսյանը, ապա հավելել, որ ռուս սահմանապահների տեղակայումը օրերի հարց է։

Արտյոմ Երանոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ռուս սահմանապահները տեղակայվե՞լ են Վերին Շորժայում․ «Այդ պահի դրությամբ՝ սահմանապահներ չկան»։ Իսկ հարցին՝ գյուղացիների մոտ արդյոք խուճապ չկա՞, քանի որ շաբաթներ առաջ գյուղացիները 168.am-ի հետ զրույցում իրենց անհանգստություն էին հայտնել՝ ասելով, որ գիշերը դռներն ամուր կողպում, նոր քնում են, Վերին Շորժայի գյուղապետն այսպես պատասխանեց․ «Որպես հայ՝ ձեզ մոտ խուճապ չկա՞։ Բա ո՞նց խուճապ չի լինի, եթե դուք Երևանում՝ 200 կիլոմետր հեռու, անհանգստանում եք, ադրբեջանցիներից 300-400 մետր հեռավորության վրա ապրողը չի՞ անհանգստանա, նման բան կլինի՞։ Տա Աստված, ամեն ինչ լավ լինի, բայց ամեն վայրկյան թշնամուց սպասիր ամեն ինչ․․․»։ Արտյոմ Երանոսյանը նաև ասաց, որ երբեմն իր խոսքն այնպես են ներկայացնում, թե իբր գյուղում ամեն ինչ հանգիստ է, որևէ խնդիր չկա, բայց այդպես չէ, պարզապես իրենք էլ թշնամու դեմ պայքարելու իրենց ձևն ունեն․

 

«Թշնամուն ցույց ենք տալիս, որ մենք չենք վախենում, վարուցանք ենք անում, մենք էլ մեր գործողությամբ ենք դրանց դեմ պայքարում։ Թե չէ ինչ-որ պահի, որ ասում եմ՝ հանգիստ է, դա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակի մասով անհանգստանալու կարիք չկա։ Մի օր հլը թող գան, մնան այստեղ, տեսնեն՝ մարդ այստեղ հանգիստ կլինի՞։ Միայն անգիտակից մարդը հանգիստ կլինի, որ թշնամին այսքան հատվածը եկել-հասել է, հանգիստ լինեն․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։Օրերս առաջ էլ՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել էր 3 զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>