Բաքուն դեռ պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ. Ադրբեջանի արտգործնախարար
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Minval.az-ը:
Նման հայտարարությամբ Բայրամովը հանդես է եկել Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում: «Ադրբեջանը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Դա առնչվում է նաև Հայաստանի հետ բաց սահմանի հարցի լուծմանը` սահմանազատման հարցով քննարկումներ սկսելու միջոցով: Բացի այդ, առնչվում է նաև առաջարկին, որի մասին բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահը, այն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստկամությունը: Ցավոք, մենք դեռ արձագանք չենք ստացել Հայաստանից այդ առաջարկների վերաբերյալ»,-ասաց նա:
Zham.am

