Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան

Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել

Սարյան փողոցում «ռեյդի» շրջանակներում կանգնեցրել են քաղաքացի Էդգար Գասպարյանի մեքենան եւ  վայրի մեթոդներով փորձել խուզարկել այն, որի արդյունքում նաեւ ծեծել են իրեն, վնասվածք հասցրել, տարել բաժին: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Այդ ընթացքում անհետացել է նաեւ նրա մոտ եղած գումարի մի մասը։ 

Էդգարը ՀՀ քաղաքացի է, բայց բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով՝ շինարարական կազմակերպություն ունի, Հայաստանին էլ այս ընթացքում բազմիցս օգնել է՝ ինչով կարողացել է։ Այդ օրը եղել է ռուսական պետհամարանիշով սեւ Lexus LX 570 մակնիշի ամենագնացով։ Ոստիկանները, տեսնելով թանկարժեք Lexus-ը՝ ռուսական պետհամարանիշով, հավանաբար կարծել են, թե հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է, ու իրենց հետ քաղաքավարի խոսող, իր իրավունքներից տեղյակ վարորդի հետ վարվել են այնպես, ինչպես մի շարքային խուլիգանի կամ հանցագործի հետ կվարվեին։

«Կանգնեցրեց մեքենաս Սարյանի վրա ոստիկանը, որի համազգեստից ես սկզբից չզգացի, որ ինքը ոստիկան է, հետո խոսակցականն էլ էր շատ տարօրինակ։ Մոտեցավ, ասաց՝ տեսնեմ մեքենայի փաստաթղթերը, ասացի՝ ներողություն, Դուք ո՞վ եք, ասաց՝ ես էսինչն եմ, դո՞ւ ով ես։ Ասացի՝ խնդրում եմ հետս ավելի հանգիստ խոսեք, հետո տվեցի մեքենայիս փաստաթղթերը։ Դրանից հետո, թե՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ եղբայր, ես երկրորդ անգամ եմ նկատողություն անում Ձեզ, ինձ հետ դու-ով մի խոսեք, ի՞նչ խնդիր կա, պետք է բեռնախցի՞կը բացեմ, խնդիր չկա։ Բացեմ բեռնախցիկը եւ ասեմ, որ իմ մեքենայի բեռնախցիկը միշտ դատարկ է, որեւէ ապօրինի բան դրանում չեմ պահում, որեւէ զենք-զինամթերք, կտրող-ծակող գործիք չունեմ ես։ Գնաց բեռնախցիկի մոտ ու նորից՝ իջի՛ր մի հատ մեքենայից։ Ասացի՝ երրորդ անգամ եմ ասում, որ ինձ հետ դու-ով մի խոսեք, ինչի՞ համար իջնեմ։ Բա՝ պետք է մեքենան խուզարկեմ։ Ասացի՝ խնդրեմ, սա Ձեզ բանալիները, ես ոչ մի տեղ չեմ գնում, երկու ընթերակա կանչեք ու ամբողջ մեքենան կարող եք խուզարկել։ Մեկ էլ հետեւից գոռում է՝ արա, այ տղա, ես քեզ ասում եմ՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ ոտքիցդ գլուխ այ տղա ես։ Ու պահանջեցի, որ ուրիշ ոստիկան մոտենա»,- պատմեց Էդգար Գասպարյանը։

Հետո կանչել են դիմակավորված ոստիկանների, որոնք եկել ու առանց որեւէ բառ խոսելու՝ մեքենայի հենց լուսամուտից սկսել են հարվածել Էդգարին, որն ամրակապված նստած է եղել ղեկին։ Սկսել են քաշքշել, որ դուրս հանեն մեքենայից, ամրագոտին խանգարել է։ Մի կերպ արձակել է ամրագոտին ու մեքենայից դուրս նետվել։ Այդ պահին, երբ կիսակռացած վիճակում է եղել, ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է բերանին, պառկեցրել գետնին եւ ձեռնաշղթաներ անցկացրել։

Այդ ընթացքում ոստիկաններից մեկը մեքենայի միջից հանել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ բավական մեծ քանակությամբ գումար է եղել՝ 290 հազար ռուբլի եւ 64 հազար 500 դրամ։ «Ու ես տեսա, որ ամբողջ էդ Սարյան փողոցով մեկ իմ ռուսական ռուբլիները քամին քշում է։ Ես գետնին պառկած էի այդ պահին, մեկը ոտքիս վրա էր կանգնել, էն մյուսը ոտքով վիզս էր պահում։ Ես նկատում եմ, որ սրանք հա՛մ գումարներն են հավաքում, հա՛մ էլ դրանցից մեկ-երկուսը իրենց գրպանն են դնում էդ փողերը։ Ասում եմ՝ լսեք, էդ, որ հիմա դնում եք ձեր գրպանը, դրա համար պատասխան եք տալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Դրանից հետո նրան իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նստեցնելով իր մեքենայի հետնամասում։ Ասում է՝ դեմքի շրջանում ստացած վնասվածքն արյունահոսում էր, գլխի, աջ ձեռքի ու ձախ ուսի հատվածում էլ ուներ վնասվածքներ։ Մեքենայից աչքի պոչով նկատել է, որ իրեն պահած ոստիկաններից մեկը գրպանից հանել է իր դրամապանակից վերցրած փողերն ու մտցրել վարորդի նստատեղի հետեւի գրպանիկի մեջ։

«Ասացի՝ լսիր, էս ամեն ինչը ես տեսնում եմ, էն դիմակավորվածը սկսեց մեքենայի մեջ հարվածել պոչկեքիս, բա՝ քեզ ասում եմ սուս մնա, այ տղա»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է ոստիկանության օպերատորի կողմից։

Քաղաքացուն տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է՝ խրոնիկ հիվանդություն ունի, բժիշկ են հրավիրել։ Դրանից հետո Գասպարյանը պահանջել է, որ հետաքննիչ գա, որ իր բողոքը ներկայացնի ոստիկանության՝ իրեն ծեծի ենթարկած ու ապօրինություններ թույլ տված աշխատակիցների դեմ։ Սակայն սկզբում ասել են՝ ազատ հետաքննիչ չկա, բոլորը զբաղված են, հետո սկսել են համոզել, որ բողոք չգրի։

Ասել են, թե «ծեծը տղու համար ա, բան չկա, կանցնի կգնա»։ Բայց Գասպարյանն անդրդվելի է մնացել ու պնդել է՝ հետաքննիչ հրավիրեք՝ խոստանալով, որ նրանց արարքն անհետեւանք չի մնալու։

«Ասացի՝ հիմա դուք ինձ համոզում եք, որ ծեծը տղու համար է, կանցնի կգնա, ոչ մի խնդիր չկա։ Եթե ուզում եք, որ անցնի գնա, ուրեմն եկեք դուք ձեր համազգեստը հանեք, գնանք մեր Ավան համայնք, ես ձեզ ծեծեմ, հետո ասեմ՝ դե լավ, եղբայր, բան չկա։ Ասացին՝ էս ի՞նչ օրինակ ես բերում։ Ասացի՝ ուրեմն ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, ես բողոք ունեմ գրելու»,- ասաց Էդգարը։ Ի վերջո, որոշ ժամանակ անց եկել է հետաքննիչը, որից Գասպարյանը գոհ է մնացել, իր հետ շատ լավ է վարվել, արձանագրել է իր բողոքը։

«Ինձ ասացին՝ քեզ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ես մի քանի անգամ հարցրի՝ ձեր պահանջի օրինականությունն ինչո՞ւմն է, դուք հղում արեք օրենքին։ Բացի դա՝ ես խնդրեցի ասել, որ եթե ես կասկածվում էի ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, հիմա ժամը գիշերվա 3-ն անց 45 է, ինձ բերման եք ենթարկել 21։40-ին, ինչո՞ւ մինչեւ էս պահը մեքենաս չեք խուզարկել»,- ասաց նա։

Էդգարը նաեւ պատմեց, որ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո նկատել է, որ իր մոտ եղած 290 հազար ռուբլուց եւ 64 հազար 500 դրամից մնացել է 115 հազար ռուբլի եւ 60 հազար դրամ։ Այսինքն՝ 175 հազար ռուբլի գրպանել են ոստիկանները կամ իրենց անփութության պատճառով կորցրել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>