Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Նուլանդ

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օրերս քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ուր անդրադարձել է նաև ԼՂ հարցում Անկարայի ներգրավվածությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ Թուրքիայի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին: Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:

՛՛Մենք ճնշում ենք գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Բաքվի վրա բոլոր ռազմագերիներին անմիջապես ազատ արձակելու հարցում, աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմին և օժանդակի կողմերին հակամարտության կայուն, երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատանքներին՛՛,-հայտարարել է Նուլանդը:

Լսումները նախագահող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը հետաքրքվեց, թե արդյոք պետքարտուղարի տեղակալը տեղյա՞կ է, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Պետքարտուղարի տեղակալը հրաժարվեց պատասխանել հարցին՝ առաջարկելով այն դարձնել առանձին քննարկման առարկա:

՛՛Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ՛՛,- պատասխանել է նա:

Իր արձագանքում, Մենենդեզը ակնարկել է, որ նաև սպասում է պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրվել է Ադրբեջանի կողմից գործածված թուրքական որևէ անօդաչու թռչող սարք: Այն ներառում է ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի, շեշտել է նա:

Իր բացման խոսքում, նա սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վարած քաղաքականությունը Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի և մի շարք այլ կարևոր միջազգային հարցերում: Դրանք կառուցողական գործընկերոջ գործողություններ չեն, առավել եւս՝ՆԱՏՕ-ի դաշնակցի, շեշտել է Մենենդեզը:

Տարածաշրջանում թուրքական ագրեսիայի օրինաչափությունը դարձել է նորմ, նշել է նա՝ անդրադառնալով Անկարայի ներգրավվածությանը ԼՂ հակամարտության հարցում: Նա գործող վարչակազմից ակնկալում է հստակ գնահատական և քայլեր այս հարցում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ՝ Անկարային քննադատելով Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու և Սիրիայից այստեղ զինյալների փոխադրմանը նպաստելու համար:

՛՛Թրամփի վարչակազմը որևէ պատիժ չսահմանեց այս գործողությունների համար, իսկ միջազգային հանրությունը որևէ կոնկրետ արձագանքի չարժանացրեց այն, չսահմանվեցին նաև պատժամիջոցներ: Սա անընդունելի է՛՛,-ասել է Մենեդեզը:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, սենատոր Քրիս Վան Հոլլենն էլ Թուրքիայի գործողությունները Հայաստանի դեմ որակել է ՛՛թշնամական՛՛:

Իր հերթին պետքարտուղարի տեղակալը շեշտել է՝ Միացյալ Նահանգները բազմակողմանի և բարդ հարաբերություններ ունի ավելի քան 68 տարվա ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ: Այստեղ սերտ համագործակցության կողքին առկա են խորը տարաձայնություններ: Նուլանդը որպես ամուր համագործակցության օրինակներ առանձնացրեց ՆԱՏՕ-ի շրջանակում փոխգործակցությունը, առևտրա-տնտեսական կապերը, հատկապես ամերիկյան հեղուկ գազի մատակարարման ոլորտում, պայքարը ահաբեկչության դեմ, Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության սատարումն ու Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազումը Մերձավոր Արևելքում, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի հիմնախնդիրների շուրջ փոխըմբռնումը:

Տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարաձայնություններից բացի Վաշինգտոնի ու Անկարայի մոտեցումներն, ըստ Նուլանդի, հակադրվում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռների ձեռք բերման, Կիպրոսի հարցում Անկարայի որդեգրած քաղաքականության և Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությւոնների խախտման հետ կապված հարցերում: Մենք ձգտում ենք վերացնել այս խնդիրները և առաջ մղել մեր օրակարգը` բոլոր մակարդակներում մեր թուրք գործընկերների հետ ամուր և կանոնավոր ներգրավվածության միջոցով, նշել է Նուլանդը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>