Այգեստան համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների միջամտությամբ վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
Դիտել նաև
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
«Չի եղել երկրորդ դեպք, որ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո ծաղրեն Հայաստանը». Գեղամ Մանուկյան
Այ այսպես սրանք «վազում» են դեպի Եվրամիություն. Գեղամ Մանուկյան
Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք․ Գեղամ Մանուկյան
«9 քաղաքացի է ձերբակալվել․ նրանց միակ «մեղքը» իշխանություններին դեմ արտահայտվելն է»․ Գեղամ Մանուկյան
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»:

