«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները․ ինքնաբացարկներ չեն լինի
Դիտել նաև
«Նարեկի վիճակի պատասխանատուները ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները»․ Տիգրան Աբրահամյան
2 տարի առաջ այս օրն Արցախում ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պшյթեց
«Պատիվ ունեմ»-ը հայտարարություն տարածեց
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը
«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինքնաբացարկներ չեն լինի»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր մինչև 18։00-ն պատգամորների թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել ԿԸՀ։
«Հայաստան» դաշինքը նախօրեին նույնպես հայտարարել է, որ կվերցնի պատգամավորական մանդատները։ Այսպիսով՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարանում կունենա 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը, ստացել էր 5,23 տոկոս, սակայն խորհրդարան է անցել իրավունքի ուժով, որպես երրորդ տեղը գրաված ուժ:

