Կիվիրյան․ «Փորձում էին գործ սարքել՝ գրպանս դանակ գցելով» (տեսանյութ)
Դիտել նաև
1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասներ
Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է
Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները փակցնում են Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները․ լրագրող
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Գետը վերջիվերջո Կաթողիկոսի դեմով կտանի Նիկոլի քաղաքական դիակը․ Արգիշտի Կիվիրյան
Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:
Մոտ մեկ ժամ պահվելով ոստիկանական բաժանմունքում՝ Կիվիրյանն ազատ արձակվեց: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մի խումբ ոստիկաններ փողոցում մոտեցել են իրեն՝ պահանջելով խուզարկել գրպանների պարունակությունը: Կիվիրյանը հրաժարվել է, ինչից հետո, իր պնդմամբ՝ ապօրինաբար տեղափոխել են բաժին:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ փորձ է արվել իրեն հանցանք մեղսագրել:
Արգիշտի Կիվիրյանը հայտնի է թե՛ որպես վերլուծաբան, թե՛ որպես քաղաքացիական ակտիվիստ, ով բազմիցս քննադատություն է հնչեցրել իշխանությունների հասցեին և մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Մանրամասները՝ «Ազատության» կից տեսանյութում:

