Ադրբեջանը նոր զորամաս է ստեղծում օկուպացված Աղդամում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում օկուպացված Աղդամի շրջանում նոր զորամաս ստեղծելու մասին:
Նշվում է, որ նոր զորամասերի շինարարությունը պլանավորած կարգով շարունակվում է նաեւ այլ օկուպացված տարածքներում:
Հունիսի սկզբին Աղդամում բացվել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու նոր զորամաս:

