Ռուսաստանը փնտրում է բոլորի համար ընդունելի փոխզիջումային լուծումներ․ Պուտին
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանը փնտրում է բոլորի համար ընդունելի փոխզիջումային լուծումներ հարևանների հետ հարաբերություններում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք փնտրում ենք փոխզիջման ուղիներ, որոնք կհանգեցնեն մեր գործընկերների հետ հարաբերությունների կարգավորմանը: Սա բարդ բանակցային գործընթաց է, բայց մենք համբերություն ենք ձեռք բերում և փնտրում ենք բոլորի համար ընդունելի այդ լուծումները», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: «Միշտ միջազգային ասպարեզում, նույնիսկ մերձավոր երկրների միջև հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը միշտ էլ փոխզիջման արդյունք է: Ոչ ոք չի կարող, և մենք այդպիսի նպատակներ չունենք որևէ մեկին ստիպել վերցնել գործողությունների որոշակի ընթացք, մենք փոխզիջումներ ենք փնտրում», - ասել է Պուտինը։

