Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով

«168 ժամ» թերթը գրում է.  «Երեկ Սահմանադրական դատարանը (ՍԴ) սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած չորս ուժերի դիմումների քննությունը՝ կապված ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ։ ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է 8-օրյա ժամկետում, այդ ընթացքում դատարանում պահպանվելու են բոլոր իրավական ընթացակարգերը, հնչելու են տասնյակ ելույթներ, ծավալվելու են բանավեճեր և այլն։ Բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման վրա, ինչպես որ դրա վրա չեն ազդելու դիմումատուների հիմնավորումներն ու փաստարկները։

Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացնելու է ոչ թե օրենքի ու օրինականության, այլ «պողպատի» տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ դրա հիմքում ընկած է լինելու ոչ թե իրավականությունը, այլ քաղաքական նպատակահարմարությունը, իմա՝ իշխանության ցանկությունը։ Խիստ «պատահականորեն» ՍԴ նիստի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենալու ենք «մեր երազանքների դատական համակարգը», ինչը, բնականաբար, վերաբերում է նաև Սահմանադրական դատարանին։

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունն այն է, որ հանրային ու պետական կառավարման բոլոր կառույցները՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից (ՏԻՄ)՝ գյուղապետ-համայնքապետ-քաղաքապետերից մինչև դատական իշխանություն, վերջացրած իրավապահ մարմիններից մինչև Սահմանադրական դատարան, պետք է ծառայեն իշխանությանը։

Հենց այդ գործընթացն է հիմա տեղի ունենում անհնազանդ ՏԻՄ ղեկավարների նկատմամբ, հենց այդ տրամաբանությամբ է իշխանությունն ազդարարում պետական համակարգում կատարվելիք կադրային ջարդը։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով։ Նա ցանկանում է կառուցել ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ բռնապետական իշխանություն, և այդ ճանապարհին ըստ էության գոնե առայժմ որևէ խոչընդոտի չի հանդիպում։

Ժողովրդավարության պաշտպանության ջատագով համարվող արևմտյան կառույցներն ու դեսպանատները համեստորեն լռում են Նիկոլ Փաշինյանի անգամ ամենահակաժողովրդավարական քայլերի առիթով, ինչը նշանակում է, որ Հայաստանում բռնապետության հաստատումը բխում է նրանց շահերից։

Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, որի նախագահի հայտարարած «ցավոտ ու զգայուն» քայլերի իրականացման համար Հայաստանում բռնապետական բովանդակությամբ իշխանությունը կենսական անհրաժեշտություն է։

Դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունը կատարելու է քայլեր, որոնց նկատմամբ հնարավոր դիմադրությունը չի բխում ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի շահերից։

Հենց այս լայն՝ աշխարհաքաղաքական լրջագույն բաղադրիչ ունեցող համատեքստն է կանխորոշելու Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման բովանդակությունը, և ոչ թե այն, թե որքանով փաստարկված ու հիմնավոր կլինեն ընտրությունների արդյունքները վիճարկողների դիմումները։

Մնացածն իրավական ֆորմալիզմ է, որը պահպանելով՝ Սահմանադրական դատարանն իր լուման կներդնի Հայաստանում թավշյա, երկակի ստանդարտներով ժողովրդավարության ու պողպատյա բռնապետության հաստատման գործընթացում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>